10 ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ 16 ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՄԱՐԴՈՒՑ։


Մասնագիտությամբ քիմիկոս Կատո Լոմբը աշխարհի առաջին սինխրոն թարգմանիչներից էր և կարողանում էր շատ արագ թարգմանել 8 լեզուներից, իսկ ընդհանուր առմամբ  թարգմանում էր  16  լեզուներից։ Եվ դա այն ժամանակաշրջանում, երբ չկային ոչ աուդիոսկավառակներ, ոչ սկայպ, և ոչ էլ լեզուների դպրոցներ։
Իր յուրացրած լեզուներց շատերը Կատո Լոմբը սովորելէ ինքնուրույն՝ օգտվելով միայն ձեռքի տակ եղած գրականությունից և բառարաններից։
Նրա մոտեցման հիմքում ընկած էր " ամբողջովին խորասուզվելը լեզվի մեջ". քերականության ուսուցում օրիգինալ գրականության ընթերցմամբ և հաճախակի օգտագործվող  բառակապակցություններ սովորելով:
Իր հեղինակային գրքում" Ինչպես եմ ես սովորում լեզուներ"  Կատո Լոմբը առաջադրել է 10 պարզագույն խորհուրդներ, որոնք կօգնեն հեշտորեն սովորել լեզուներ և հետաքրքիր կլինեն շատերին: Ահա նրանք.
  1. Լեզուն պետք է ուսումնասիրել ամեն օր: Եթե ժամանակը սուղ է, գոնե 10-15 րոպե ընթերցեք և կարևոր բառեր սովորեք: Առավել արդյունավետ են առավոտյան ժամերին պարապմունքները:
  2. Եթե լեզուն սովորելու ցանկությունը կորչում է այնպես արագ, ինչպես հայտնվել էր, ապա ստեղծեք պարապմունքների սեփական ալգորիթմ:Օրինակ` մի քիչ դաս, հետո երաժշտություն, մի քիչ զբոսանք: Կարևորը դասերի մասին չմոռանաք:
  3. Բառակապակցությունները ամեն ինչ արժեն: Երբեք մի սովորեք առանձին բառեր, փորձեք գործածել բառակապակցություններ: Օրինակ` եթե Դուք սովորել եք «strong wind» բառակապակցությունը, ապա երկու բառերից յուրաքանչյուրը առանձին ավելի հեշտ կլինի հիշել:
  4. Առավել օգտակար է արտագրել արդեն պատրաստի առանձին արտահայտութ-յուններ և անընդհատ կրկնել խոսակցականում:
  5. Մտովի թարգամնեք այն ամենը ինչ տեսնում եք. գովազդը, երգի բառերը, թերթի հոդվածից մի պատառիկ և այլն:
  6. Օգտակար է անգիր անել փոքրիկ տեքստեր և երկխոսություններ: Բայց սովորեք միայն մասնագետի կողմից ճշգրտված երկխոսություններն ու տեքստերը:
  7. Գրի առեք արդեն պատրաստի արտահայտությունները և մտապահեք առաջին դեմքով: Օրինակ` «I am only pulling your leg» :
  8. Ցանկացած օտար լեզու չի կարելի սովորել մեկուսացված: "Հարձակվել" պետք է բոլոր կողմերից` ֆիլմեր նայեք, թերթեր և ամսագրեր կարդացեք օրիգինալից, շփվեք լեզվին լիարժեք տիրապետողների հետ: 
  9. Մի վախեցեք սխալներից, այլ վախեցեք չուղղված սխալներից: Երբեք առանց տվյալ սխալը ուղղելու մի անցեք առաջ:
  10. Վստահ եղեք, որ անկախ ամեն ինչից Դուք սովորելու եք լեզուն: Անպայան կգա պահ, երդ քանակը կվերածվի որակի և լեզվական խոչընդոտը կհաղթահարվի:
Դե ինչ, կարծում եմ այս պարզ և օգտակար խորհուրդները շատերիս կօգնեն հասնել հաջողության լեզուների յուրացման հարցում: Մաղթում ենք Ձեզ հաղթանակներ ոչ միայն լեզուներ սովորելիս, այլև ամեն ինչում:

Մարիամ Սարգսյան

Популярные сообщения