Համի արվեստ.Մեկ բրենդի պատմություն.
Ինչու ոչ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բոլոր
աղջիկները փորձում են կրկնօրինակել իրենց մորը, իսկ յուրաքանչյուր կին խոհանոցում հիրավի
կախարդում է: Եթե չլինի մոգական ուժը, միթե± կարելի
է մի ստվար զանգված բանջարեղենից ախորժելի ապուր կամ շատ համեղ խավարտ պատրաստել:
Մատուցվող ուտեստի անկրկնելի ձևավորումը, աչք
շոյող գույների համադրությունը ոչ միայն խոհարարական հմտություն է, այլև արվեստ: Խոհանոցային
արվեստը համի և բույրի արվեստ է, որտեղ կախարդական փայտիկի դեր են ստանձնում համեմունքները:
Ճիշտ
ընտրված համեմունքների փունջը պատրաստվող ուտեստին հաղորդում է անկրկնելի բույր և հագեցած
համ: Նրանց շնորհիվ ուտելիքը դառնում է աղի , կծու կամ թթու:
Վստահ եմ, որ այս յուրօրինակ գովազդի հեղինակը շատերի
համար է բացահայտել համեղ ուտեստ պատրաստելու գաղտնիքը, իսկ փոքրիկ կախարդուհին շատ
դեռահասների համար է ոգեշնչման աղբյուր հանդիսացել և ստիպել նրանց քայլերն ուղղել խոհանոց մայրիկի հետ կախարդելու կամ սեփական
փորձերը անելու: