Իսկ Դուք կարո՞ղ եք փոխել աշխարհը
Հարգելի՛ընթերցող,

Մեզանից շատերը հաջողության գաղտնիքը փնտրում
են մեզանից դուրս: Գուցե այդպես հեշտ է, բայց իրականում բոլոր գաղտնիքները գտնվում
են մեր ներսում: Մենք այն ենք, ինչ այս պահին ունենք ու կանք, և խոսքն ամենևին էլ նյութականի
մասին չէ: Մենք մեր մտածելակերպն ենք, սովորությունները, զգացմունքները, վերաբերմունքը,
մեր ֆիզիկական մարմինը: Այս ամենն են ձևավորում մեր անձը, կյանքը, անցյալն ու ապագան:
Եվ ի վերջո այս ամենն են ձևավորում այն աշխարհը, որտեղ մենք կուզենայինք ապրել:
Յուրաքանչյուրս յուրովի ենք
ընկալում այս աշխարհը, դրանում կատարվող փոփոխությունները: Իրոք զարմանալի բան է կյանքը՝ զարմանալի և անչափ հետաքրքիր: Զարմանալի, որովհետև մենք անընդհատ իմանում ենք նորը, և այն, ինչը ժամանակին մտքներովս չէր էլ անցնում և մեզ հրաշք էր թվում, հիմա իրականալի է դարձել:

Ժամանակները փոխվում են, տարիներն օրերի պես սահում են ու անցնում: Այո՛, ժամանակն
անվերջ առաջ է սլանում, այն չունի կանգառ, այն հարատև է, և մենք պետք է գոնե փորձենք
քայլել նրան համընթաց, հետ չնկնել, չնահանջե՛լ, քանզի կորցրած ժամանակն անվերադարձ
է, այն ետ բերելն էլ՝ անհնար:
Իսկ երբևէ մտորել եք՝ ինչ կանեիք և ինչպես կփոխեիք աշխարհը եթե ձեզ հնարավորություն
ընձեռնվեր , ով կլինեիք և ինչով կզբաղվեիք:

Էլոն Մասկը յուրահատուկ է: Նա այն մարդն է, ով ստեղծել է ավտոմեքենաների iPhone-ը՝ Տեսլան: Նա ստեղծել է SpaceX-ը, որի շնորհիվ ինչ-որ ժամանակ անց մարդիկ կթռչեն
տիեզերք, այնպես, ինչպես ինքնաթիռով մի երկրից մյուսն են թռչում: Paypal-ը, որին բոլորդ
եք ծանոթ, նույնպես նա է ստեղծել: Իսկ նա դեռ 42 տարեկա՛ն է:
Բոլորիս ներսում պետք է ապրի Էլոն Մասկ: Նա այն անհատներից են ովքեր նպատակները
վերածում են իրականության, ովքեր փնտրում ու բացահայտում են նոր հնարավորու-թյուններ
և իրենց ստեղծածով փոխում են աշխարհը:
Դիտե՛ք տեսանյութը:
Իսկ տեսանութից հետո մտորում եք, թե Դուք ինչ կարող եք անել և փոխել աշխարհը:
Հիշե՛ք «Սկսել կարող են բոլորը, ավարտել՝ ամենաուժեղները»: