ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏՔԵՐԸ

Նրանց ունեցվածքը հաշվարկվում է միլիարդներով, իսկ անունները գտնվում են FORBES-ի ցուցակներում: Այս ամենին նրանք հասել են եռանդի  և աշխատանքի հանդեպ աշխատասիրության շնորհիվ:



Դոնալդ Թրամփ
Զգուշություն
Ես չափազանց զգուշավոր մարդ եմսակայն դա չի նշանակումոր ես հոռետես եմ:
Եկե՛ք սա անվանենք իրականության վրա հայացք նետող լավատեսական մտածելակերպ:
Կարիերա
Լավ կարիերա կերտելու համար բազմաթիվ ուղիներ կանիսկ լավագույնը՝ ճիշտ ընտանիքում ծնվելն է:
Ինքնավստահություն
Ինքնավստահությունը մագնիս էորը դեպի ձեզ է ձգելու մարդկանց:
Աշխատանք
Միշտ հիշե՛ք այս պարզ կանոնըհարկավոր է հագնվել այն աշխատանքի համարորն ուզում եք ունենալ և ոչ նրաորն ունեք:
Մտքեր
Ֆինանսական ապահովության հանդեպ ավելի մեծ հանցագործություն չի կարող լինել,
քան հիանալի միտք ունենալ ու չփորձել դա իրագործել:



                ՍԹԻՎ  ՋՈԲՍ
Հումոր
Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում՝ ինչ են ուզում, մինչև նրանց iPad ցույց չես տալիս:
Կյանք
Մի՛ վատնեք ձեր կյանքն ուրիշի կյանքով ապրելու վրա:
Սխալներ
Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:
Մտքեր
Եթե սա լիներ կյանքիս վերջին օրը, արդյո՞ք ես կանեի այն, ինչ պլանավորել էի այս օրվա համար:
Ապագա
Եթե դուք ինչ-որ բան արել եք, և դա ձեզ հաջողվել է, կանգ մի՛ առեք և մի՛ դոփեք նույն տեղում: Մեկ այլ բան էլ արեք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:

Հենրի Ֆորդ
Կյանք
Երբ դուք փորձում եք ձեզ համար որոշել՝ կկարողանա՞ք դա անել, թե՞ ոչ, դուք երկու դեպքում էլ ճիշտ եք:
Անհաջողություններ
Յուրաքանչյուր անհաջողություն հնարավորություն է նորից սկսելու, սակայն այս անգամ ավելի իմաստուն կերպով:
 Ազատություն
Երբ ես չեմ կարողանում որոշ իրադարձություններ վերահսկել, ես թույլ եմ տալիս, որ դրանք իրենք իրենց վերահսկեն:
Փող
Իդեալիստն այն մարդն է, ով օգնում է ուրիշներին հարստանալ:
Հաջողություն
Հաջողակ մարդիկ առաջ են ընկնում, քանի որ օգտագործում են անգամ այն ժամանակը, որն անհաջողակները վատնում են:



Մարկ Ցուկերբերգ
Մտքեր
Եթե ես կարողանայի նորից սկսել, դա պարզապես ֆանտաստիկ կլիներ:
 Սեր
Ինչու՞ ես ընտրեցի հենց նրան: Պարզապես դուրս եկավ: Ոչ գեղեցկությամբ, այլ իր պարզ ու բաց բնավորությամբ:
Աշխատանք
Եթե մարդն ուղեղ ունի, ապա պարզապես հանցագործություն կլինի, եթե նա չաշխատի ինքն իր համար՝ իր ժամանակի մեծ մասը և ձեռքբերումների արդյունքները նվիրաբերելով իր գործատուին:
Կյանք
Ես ոչ մի տեսակի նախապաշարմունքներ չունեմ՝ ո՛չ մաշկի գույնի, ո՛չ կաստայի և ո՛չ էլ կրոնի առումով: Ինձ բավական է իմանալ, որ խոսքը գնում է մարդու մասին. ոչինչ դրանից ավելի վատ լինել, միևնույն է, չի կարող:
                                                    
               Բիլ Գեյթս                                     
Ընկերություն                                
Եղե՛ք ընկերասեր դասերի և գիտության մեջ սուզված երիտասարդների հանդեպԱմենայն հավանականությամբ ապագայում
դուք նրանցից մեկի մոտ եք աշխատելու:                                
Երազանքներ
Ոչ բոլոր երազանքներն են իրականանում: Օրինակ՝ ես փոքր ժամանակ երազում էի խոհարար դառնալ, դե բայց չդասավորվեց:
Աշխատանք
Ամենաբարդ աշխատանքը կատարելու համար ես միշտ ընտրում եմ ամենաալարկոտին, քանի որ նա կգտնի ամենակարճ ուղին:
Հումոր
Հետույքի և բազմոցի միջև երբեք դոլար չի թռչի:
Կարիերա
Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք և դուք ձեր կյանքում գեթ մեկ օր չեք աշխատի:

Ուորրեն Բաֆֆետ

Փող
Կանոն N1՝ երբեք մի՛ կորցրու գումարը, կանոն N2՝ երբեք մի՛ մոռացիր կանոն 
N1-ը:
Արդյունք
Մարզումը չի բերում կատարյալ արդյունքի, այն բերում է հաստատուն արդյունքների:
Բիզնես
Զգուշացեք այն ներդրումներից, որոնք ծափահարություններ են առաջացնում: Լավագույն ներդրումները հորանջելու ցանկություն են առաջացնում:
Ժամանակ
Անգամ եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների հասնելու համար պարզապես ժամանակ է հարկավոր. դուք, միևնույն է, մեկ ամսից երեխա չեք ունենա, անգամ եթե միանգամից 9 կնոջ հղիացնեք:
Սխալներ
Ավելի լավ է գրեթե ճիշտ լինել, քան հաստատ սխալվել:

Օպրա Ուինֆրի
Բնազդ
Հետևի՛ր սեփական բնազդներին. դա ամենաիմաստուն բանն է աշխարհում:
Գովասանք
Որքան շատ դուք սիրեք և գովերգեք ձեր կյանքն, այնքան ավելի շատ տոնելու առիթներ կունենաք:
Կյանք
Շատերն են ցանկանում ձեզ հետ լիմուզինով երթևեկել, սակայն դուք ցանկանում եք ունենալ մեկին, ով ձեզ հետ ավտոբուսով կերթևեկի, երբ լիմուզինը փչանա:
Անհաջողություններ
Ես չեմ հավատում անհաջողությունների: Ոչ մի անհաջողություն էլ չկա, եթե դուք ընթացքում հաճույք եք ստացել:
Իմաստություն
Վերածե՛ք ձեր վերքերն իմաստության:
                                                 

             Թոմաս Էդիսոն

Զարգացում
Մեր մեծագույն սխալն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Երբեմն ցանկալիին հասնելու համար հարկավոր է ընդամենը ևս մեկ անգամ փորձել:
Ստեղծագործել
Ստեղծագործելն իր մեջ ներառում է 10% ոգեշնչություն և 90% աշխատանք:
Մտքեր
Մտքի արժեքավորությունը որոշվում է նրա օգտակարությամբ:
Աշխատանք
Մարդկանց մեծամասնությունը բաց է թողնում իր շանսը, քանի որ նրա հագին աշխատանքային համազգեստ է, և իսկական տանջանքի տեսք ունի:
Խորհուրդ
Երբեք մի՛ հանձնվեք: Մեր մեծագույն թերությունը հանձնվելն է: Հաջողության ճանապարհը մշտապես ևս մեկ անգամ փորձելն է:


նյութը վերցված է http://entertrain.1in.am/  կայքից

Популярные сообщения