Տպիչ-ռոբոտի նախատիպը
Նույնիսկ պլանշետների և սմարթֆոնների ժամանակակից
աշխարհում ոչ մի գրասենյակ չի կարող աշխատել առանց տպիչների: Բայց տպիչները շատ տեղ են գրավում: Բացի դա,լայնաֆորմատ տպագրության համար պահանջվում է ավելի մեծ տարածություն:
Սակայն գտնվեցին մարդիկ,ովքեր ցանկացան փոխել այս իրավիճակը: Նրանք ստեղծեծցին փոքրիկ ռոբոտ-տպիչ,որը պատկերները տպագրում է շարժվելով թղթի վրա:
Այս սարքը կոչվեց Mini Mobile Robotic Printer: Տոներային քարթրիջը տեղադրված է փոքրիկ անիվներով տպիչի մեջ,որը հեշտությամբ տեղաշարժվում է թղթի վրայով,ինչի շնորհիվ այս
տպիչները ավելի քիչ տեղ են գրավում,քան նույնիսկ ամենափոքր լազերային տպիչները:
Տպիչի նախատիպը տպագրում
է միայն A4
ֆորմատի թղթի վրա,սակայն հետագայում պլանավորվում է ստեղծել ավելի մեծ մասշտաբների վրա տպող այսպիսի սարք:
Ռոբոտը
արտադրող Zuta
Labs ընկերությունը պատրաստ է տպիչի առաջին նմուշները տրամադրել այն մարդկանց,ովքեր նվիրատվություն կանեն արտադրության համար 180 ամերիկյան դոլլար:Եթե ընկերությունը հավաքագրի անհրաժեշտ ֆինանսավորումը,ապա մոտակա տարիներում այսպիսի ռոբոտ-տպիչները կհայտնվեն համաշխարհային շուկայում:
Արթուր Սարգսյան

.jpg)
