ՄԵՐ ՊԱՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԸ

ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՓՈՂԸ

Զրկել երեխային գումարից գործած սխալների համար չարժե, եթե իհարկե նա դիտավորյալ ինչ որ բան չի կոտրել,որն էլ իր հերթին չի առաջացրել չնախատեսված ծախսեր։ Օրինակ, նա զայրույթի պահին շպրտել է գետնին և կոտրել է հեռախոսը, պետքէ նորը գնել կամ վերանորոգել։ Տվյալ դեպքում լիովին տեղին կլինի երեխային որոշ ժամանակ գումար չտրամադրել։

ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ԱՐԴԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

Իհարկե, պետք չէ , որ երեխան մանկուց վճարովի աշխատանք կատարի, քանի որ նա դեռ իր կյանքում դեռ շատ կհասցնի աշխատել, իսկ մանկությունը պետք է վայելել։ Սակայն կարելի է տալ նրան հնարավորւթյուն մեկ- մեկ  թեկուզ չնչին, բայց արդար աշխատանքով գումար վաստակել։ Երեխան թող զգա իր կատարած աշխատանքի կարևորությունն ու իր արդար վաստակած գումարի համը։
Օրինակ , երեխան կարող իր ձեռքերով հուշանվերներ պատրաստել, ինչ- որ հոլովակում նկարահանվի կամ ձայնագրվի։ Այսպիսով նա փոքրիկ քայլերով մուտք կգործի նյութական աշխարհ և կսկսի գնահատել և իր, և իր ծնողների վաստակած գումարը։

ՏՎԵՔ ԵՐԵԽԱՅԻՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Երեխաները թեկուզև փոքր են, բայց  մեր ընտանիքների լիարժեք անդամներն են։ Կիսվեք Ձեր մտահաղացումներով  նրանց հետ, հարցրեք նրանց կարծիքը։ Ասենք, որոշել եք այս տարի հանգստի մեկնելու փոխարեն տունը վերանորոգել։ Հարցրեք նրան, ինչպես նա կտնօրիներ այդ գումարը՝  կգներ սովորական պաստառներ, բայց շքեղ կահույք, թե պատերը շքեղ և գեղեցիկ պաստառներով կզարդարեր, բայց հասարակ կահույք կգներ։
Նույնը կարելի է կրկնել երեխայի ծննդյան տոնը կամակերպելիս։ Եթե ընտրել  եք սրճարանում նշեու տարբերակը, քննարկեք ճաշացանկը երեխայի հետ, թող նա էլ իր մասնակցությունը ունենա կազմակերպչական աշխատանքներում։

 ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՃԻՇՏ ՎԱՐՎԵԼ ՓՈՂԻ ՀԵՏ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ Է, ԻՆՉՊԵՍ ԳՆԱՀԱՏԵԼ ԳԵՂԵՑԻԿԸ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԵՔՆԵՐԸ։ՄԵՐ ՇՐՋԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ Է , ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԼԻՆԵԼ ԵՎ ՄԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ:

Մարիամ Սարգսյան


Популярные сообщения