Բարի գալուստ Գարուն:
Ողջունում ենք Ձեզ, Տոնէքս ընկերության նորաստեղծ էլեկտրոնային օրագրի էջից և շնորհավորում Ձեզ, գարնան առաջին օրվա կապակցությամբ : Չնայած նրան ,որ այս անգամ ձմեռը բավականին վաղ սկսեց իր սառը հարձակումը և համառորեն չի շտապում զիջել իր դիրքերը, մեկ բան պարզ է, որ բնության օրենքներն անխախտ են և եթե ոչ մեր առօրյային, ապա արդեն, իսկ մեր սրտերին և մտքերին տիրանում է գարնան շունչը: Տարվա այս եղանակը ասոցացվում է տաքության, նոր կյանքի, թարմության, երջանկության, սիրո և շատ այլ ջերմ զգացողությունների հետ: Այդ իսկ պատճառով մեր օրագրի առաջին գրառումը որոշեցինք կատարել հենց գարնան առաջին օրը :
Օրագիրը կյանքի է կոչվել նոր թարմ շունչ մտցնելու բոլորիս աշխատանքային առօրյայի մեջ և լուսաբանելու գրասենյակներում աշխատող մարդկանց առօրյան ու կյանքը: Նրանց առջև ծագած ամենաբազմազան խնդիրները, ծագման պատճառները և լուծումները , ծանոթացնելու մասնագիտական, տեխնիկական նորույթներին, կազմակերպելու ոլորտին անհրաժեշտ ինֆորմացիայի ավելի նպատակային ֆիլտրում և տրամադրում:
Մենք կփորձենք լինել գրասենյակում աշխատող մարդու կողքին, նրան հուզող ուրախ և տխուր հարցերի կողքին:
Հուսով ենք կկարողանանք պարբերաբար օգտակար լինել Ձեզ և Դուք հաճույքով կհետևվեք մեզ : Կմասնակցեք օրագրում տեղադրված քննարկումներին:
Նաև հետևեք մեզ սոց. ցանցերի և ընկերության պաշտոնական կայքի միջոցով:
Հաճելի գարնանային օր ենք մաղթում Ձեզ...
Հարգանքով` ՕֆիսԹայմ թիմ.