AXE բացահայտիր քաոսը

     Գովազդ ստեղծողները ոչ մի կերպ չեն հանդարտվում, նրանք շարունակում են իրենց ուրույն գաղափարներով ցնցել գովազդային աշխարհը:
       2012 թվականին AXE-ը կրկին գոհացրեց բոլորին իր հերթական գլուխգործոցով: Կանանց և տղամարդկանց համար նախատեսված գովազդային արշավը իր հետևում թողեց Հրեշտակներին, որոնց չէին դիմանում AXE երկրային փորձությանը:   
       
    Գեղեցիկ և ոճային <<բացահայտիր քաոսը>> AXE դեզոդորանտների շարքը նվաճել է հազարավոր երկրպագուների սերը ինչպես համացանցում, այնպես էլ  իրական կյանքում:         Նրանք իրենց դիտումների քանակով, սպառած ապրանքների ծավալով իրենց քվեն են ուղղում նոր, կրեատիվ գովազդի ստեղծմանը:

      Այս ցնցող, հատուկ էֆեկտներով անհավանական վիդեոն կազմակերպությունից զգալի բյուջե պահանջեց, բայց անխոս կփոխհատուցի բոլոր կոմերցիոն ծախսերը:
      Բացի գովազդային հոլովակից AXE-ը թողարկեց նաև գովազդային նկարների <<անարխիա>> սերիան: Այդ նկարները որպես կանոն հարում են մարդու երևակայության եզրագծին, ինչը նրանց դարձնում է զավեշտալի, հիշվող և միևնույն ժամանակ ինքնատիպ:
      Բնականաբար սադրանքները վեճ են առաջացնում, որը, եթե իհարկե չափի մեջ է,  դեռևս ոչ մի գովազդային կազմակերպության վնաս չի հասցրել:  
Եռակցման աշխատանքներ իրականացնող տղան և պայթուցիկներով աղջիկը կարող են հայտնվել անսպասելի հրավառության կենտրոնում:
 Նայեք փոքրիկ շնիկին. նրա մասին իսպառ մոռացել են իր հետ զբոսնող
աղջիկն ու սիզամարգը հնձող տղան: 
                                                                         

Պայթյունով կարող է ավարտվել բենզալցակայանում մարտկոցի հոսանքալարերը ձեռքին բռնած տղայի և գետնին թափվող բենզինի  փողը ձեռքին բռնած աղջկա հանդիպումը:





Աննա Առաքելովա


Популярные сообщения