Մեզ համար հայտնի 5 ապրանքների սկզբնական նմուշները:

Մեզ համար հայտնի  5 ապրանքների  սկզբնական նմուշները:
Այսօր մենք կներկայացնենք,թե ինչպիսի սկզբնական տեսք ունեին այն ապրանքները,առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքը:


Առաջին համակարգչային մկնիկ-1968 թ.
Առաջին համակարգչային մկնիկը քիչ էր նման այսօրվա մկնիկներին,այն պատրաստված էր փայտից,ուներ անիվներ և ընդամենը մեկ կոճակ:Փայտե պատյանի մեջ տեղադրված էին երկու մետաղական սկավառակ՝ աջ և ձախ ,առաջ և ետ շարժելու համար:<<Մկնիկ>> անվանումը այն ստացել է լարի շնորհիվ,որը միացնում էր սարքը համակարգչին:



 
Առաջին ականջակալները — 1895 թ.
19-րդ դարի վերջում Բրիտնաիայում այսպիսի մի ծառայություն կար-համերգների ունկնդրում տանը:Ընկերությունը հաճախորդների տանը տեղադրում էր հատուկ սարք,չորս հատ ականջակալներով:Ծառայության արժեքը 5 ֆունտ էր,սակայն հավելյալ մեկ ֆունտով, հնարավոր էր ավելացնել ևս մեկ ականջակալ:

Առաջին  սերնդի  iPhone — 2007 թ.
Առաջին  iPhone-ը  ներկայացվել է 2007 թվականի հունվարի 7-ին,իսկ արդեն կես տարի անց հանվել է վաճառքի:Այն ուներ 3.5 դյույմ սենսորային էկրան 320*480 կետայնությամբ և 128 մեգաբայթ օպերատիվ հիշողություն:
Առաջին սերնդի iPhone-ը հանվել է արտադրությունից 2010 թ. հունիսի 24-ին:

Առաջին  տպիչները — 1985 թ.
Տպիչների դարաշրջանը սկսվում է 1985 թվականին,երբ շուկայում հայտնվեցին HP-ի և Apple Computer-ի տպիչները:Այդ նույն թվականին Canon-ը արտադրեց  BJ-80 մոդելի կոմերցիոն առաջին թանաքային տպիչը:1988 թվականին արտադրվեց առաջին գունավոր տպիչը - BJC-440 մոդելը:


Առաջին թվային ֆոտոխցիկը — 1973 թ.
Աշխարհի առաջին ֆոտոխցիկը ստեղծվել է Kodak-ի կողմից 1973 թվականին: Լուսանկարները ձայնագրվում էին հասարակ մագնիսային ձայներիզի վրա:Մեկ նկարի ձայնագրությունը տևում էր 30 վայրկյան,իսկ այն դիտելը հնարավոր էր հատուկ միկրոհամակարգչի օգնությամբ,որի գլխավոր խնդիրը կայանում էր այդ նկարը տեղափոխել հեռուստացույցի կամ  մոնիտորի վրա,որպես հասարակ անալոգային ազդանշան:

                                  by Artur Sargsyan



Популярные сообщения