Թարգմանիչ-ակնոցներ


Վերջին տասնամյակի ընթացքում թարգմանչական տարբեր հավելվածներ են ստեղծվել, որոնք թարգմանություններ են կատարում աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։ Բայց երբևէ պատկերացրե՞լ եք թարգմանությունները կատարել առանց համակարգչի կամ առանց հեռախոսի։ Աշխարհում ստեղծվել է թարգմանչության նոր տարբերակ. ճապոնացի գիտնականները թարգմանիչ-ակնոցներ են ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս առցանց թարգմանություններ անել՝ օտար լեզվով բանավոր խոսքը վերածելով տեքստի և թարգմանությունը ցուցադրելով աչքի ցանցաթաղանթի վրա։


Սարքը հեղինակած ընկերությունը հայտարարել է, որ թարգմանիչ-ակնոցները կօգնեն արագորեն թարգմանել մենյուն և օտարալեզու պաստառները: Ակնոցները թարգմանությունն իրականացնում է 5 վայրկյանի ընթացքում:


Թարգմանիչ-ակնոցները, որոնք ներդրված են բարձրախոսով և մինի համակարգչով, կարելի է օգտագործել ժամեր շարունակ, քանի որ աչքերը դրանցից չեն հոգնում։ Թարգմանիչ-ակնոցները կարող են համաժամանակյա թարգմանություն ապահովել այն կրողի համար. նախ՝ օգտատերը թարգմանությունը լսում է ակնոցի շրջանակի՝ ականջների մոտ գտնվող եզրերին առկա բարձրախոսների միջոցով, այնուհետև պրոյեկտորից ազդանշանը փոխանցվում է անմիջապես ցանցաթաղանթին, որը տեսողական նյարդերով ուղարկում է այն դեպի ուղեղ։ Սա հնարավորություն է տալիս զրուցակիցներին զրույցը վարել երկու տարբեր լեզուներով՝ նայելով միմյանց վրա՝ ակնոցներին, և առանց թարգմանության տեքստի ընթերցման։




Ակնոցը թարգմանում է ցանկացած բան, ինչ լսում է, այդ թվում ակնոցը կրողի խոսքը։ Բացի դրանից, ակնոցն օգտատիրոջը կարող է հուշել, թե որ ճանապարհով ուր կարելի է գնալ, նաև հնարավորություն է տալիս կարդալ տեքստային հաղորդագրություններ և պատասխանել դրանց։
Ng.ru-ի փոխանցմամբ` սարքը կարողանում է տարբերակել միայն 4 լեզու` անգլերեն, ճապոներեն, չինարեն և կորեերեն:

Комментарии

Популярные сообщения