ԿԱՄՔԻ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ
Շատ մարդկանց մոտ բացակայում է կամքի ուժը, և դա շատ է խանգարում: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ:
Այսօր որոշեցինք խոսել կամքի ուժի մասին:
Սիրելի ընթերցող, եթե կա հարց, ուրեմն կա նաև պատասխան, որը մենք այսօր կփորձենք գտնել միասնաբար: Մինչ հարցին պատասխանելն ասենք, որ չգիտենք ինչ հարցում ձեր կամքի ուժը չի բավարարել ձեզ: ամեն դեպքում , թեմային անդրադառնալու ենք տարբեր կողմերից, դուք սիրելի բարեկամ փորձեք գտնել տրված խորհուրդների ձեզ վերաբերող բաժինը:
Կամքի ուժը տվյալ գործողությանը նպատակաուղղված ջանքերն են, այնպիսի գործողության, որը մեզ համար կարևոր նշանակություն ունի: Չգիտես ինչու մտածում ենք, որ կամքի ուժ ունենալու համար հարկավոր է ինչ-որ մեծ կամ հատուկ գործողություն կատարել, որը ցույց կտա, թե որքան նպատակասլաց ենք ուժեղ կամքի տեր ենք:
Գալիս է մի պահ, երբ սկսում ենք գանգատվել, որ չենք կարողանում որևէ գործ ձեռնարկել և մեղադրում այն բանում, որ կամքի ուժ չունենք:, սկսում ենք բարկանալ, մեր ինքնագնահատականն է ընկնում, բայց մի բան պարզ է, որ այդ ցանկությունը այնքան էլ ուժգին չէ, այն չի բխում մեր հոգուց, և դա արհեստականորեն են մեր մեջ մտցրել:
Եթե դուք չեք սիրում սովորել, ապա դա չի նշանակում, որ կամքի ուժ չունեք և որ մյուսները ձեզանից ավելի նպատակասլաց են: Նույն կերպ դուք կարող եք չսիրել գրասենյակային աշխատանքը, բայց ձեր շրջապատում տեխնիկա վերանորոգելու մեջ հավասար մրցակից չունենաք: Եթե ամեն օր հիասթափվում եք ինքներդ ձեզանից, որ չեք կարողանում առավոտ վաղ արթնանալ և մտածում եք, որ ալարկոտ եք ու անկայուն, ապա պատկերացրեք, որ ձեր սիրած զբաղմունքի, համար պետք է առավոտյան վաղ արթնանալ: Կտեսնեք, որ նույնիսկ գիշերը չեք քնի, ամեն ինչ կանեք, որ հասցնեք և ողջ օրն առույգ կլինեք: Սա նշանակում է, որ այն, ինչը ձեր հոգուց է բխում և իսկապես ձերն է, դրա վրա կամային ուժ գործադրելու մասին խոսք լինել չի կարող: Այնպես որ սկսեք տարբերել կեղծ ցանկություններն իրական ցանկություններից:
Օրինակ՝ եթե որոշել եք գնալ համալսարան՝ մտածելով, որ հենց դա է ձեր նպատակը, ուր կկարողանաք ավելի լավ ապրել և հաջողությունների հասնել, մի պահ պատկերացրեք, որ ձեր ցանկությունը կատարվել է: Ի՞նչ զգացիք: Եթե բավարարվածության և ուրախության զգացում ձեր մեջ ծնվեց, ապա դա ձերն է, գնացեք: Եթե տարակուսանք կամ անհանգստություն զգացիք, ապա դա կեղծ, ձեզ ոչ հոգեհարազատ նպատակ է, որն ավելի շուտ ծնվել է ուրիշների հաջողութունները տեսնելու պատճառով:
Հաճախ նպատակին հասնելու համար հարկավոր է լինում զբաղվել ոչ հոգեհարազատ աշխատանքով կամ պարտավորություններով, ինչն անխուսափելի է: Այդ դեպքում ի՞նչ անել: Պարզապես կարելի է «կաշառել» ձեր ենթագիտակցությանը, համոզել, որ դա մեծ նպատակի համար եք կատարում և դա ժամանակավոր է: Ձեզ պարգևատրումներ խոստացեք և անպայման կատարեք:
փորձենք մի փոքր ներկայացնել' ինչ է իրենից ներկայացնում կամքը, կամքի ուժ ասվածը, արդյո՞ք բոլոր մարդիկ ունեն կամքի ուժ, և եթե այո, ապա ինչպես զարգացնել այն: Սա կօգնի ձեզ, որպեսզի կարողանաք ավելի լավ պատկերացնել, հասկանալ, խորապես ըմբռնել ձեր խնդրի լուծման անհրաժեշտությունն ու կարևորությունը, կարողանաք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և արժեվորել սեփական կարողությունները:
Երբ մեր առջև որևէ նպատակ ենք դնում և ձգտում հասնել դրան, ապա մեզանից հաճախ մեծ եռանդ, կազմակերպվածություն, հետևողականություն և դժվարությունները հաղթահարելու մեծ ընդունակություն է պահանջվում: Եթե զուրկ ենք այդ հատկություններից, ապա մեր առջև դրված նպատակին հասնել չենք կարող:
Կամքը սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունն է: Կամքի անհրաժեշտությունը զգացվում է հատկապես այն դեպքում, երբ նպատակին հասնելու ճանապարհին արգելքներ են հայտնվում, և մարդը հաղթահարում է դրանք: Կամքը սերտորեն կապված է ինքնագիտակցության, Ես–ի ուժի հետ:
Որոշ մարդիկ, հիմնականում կանայք, ասում են, որ իրենց կամքի ուժ հարկավոր չէ կամ՝ դա իրենց տրված չէ: Նրանք ինչ-որ թեթևությամբ ասում են. «Դե, իմ մեջ չկա կամքի ուժ»: Մի՛ ասեք, թե ձեր մեջ կամքի ուժը բացակայում է: Դա ինքնախաբեության, հոգեկան թուլության, ինչու չէ նաև հոգեկան «ծուլության» նշան է: Պարզապես ձեզ հարմար է լինել «զոհի» կարգավիճակում: Չեք ցանկանում, վախենում եք խոստովանել ինքներդ ձեզ, որ ուժեղ եք, որ ընդունակ եք հաղթահարել խոչընդոտներ, լուծել խնդիրներ: Դուք պարզապես խուսափում եք դժվարություններից:
Այն, որ այսօր ձեր հարցը հնչեցրել եք, դա արդեն մեծ առաջընթաց է, քանի որ դուք ցանկանում եք լուծում տալ ձեր խնդրին:
Թույլ, փոքրիկ, նույնիսկ աննշան՝ բայց բոլոր մարդկանց մեջ էլ կամքի ուժ կա: Պարզապես պետք է կարողանալ հասկանալ, թե այն ինչ մակարդակի վրա է գտնվում ձեզ մոտ և ինչպես ճիշտ զարգացնել այն:
Սկսեք զարգացնել հենց ձեզանում դաստիարակելով կամքի ուժը:
Հենց սկսբից ասենք, որ դա հեշտ չէ: ստիպված ես լինել անել այն, ինչը չես ուզում անել կամ հակառակը' հրաժարում նրանից, ինչը շատ ես ուզում:, ավելի լավ է այն զարգացնել սպորտային վարժությունների միջոցով. տարբերություն չկա ինչ տեսակի: Սպորտում անընդհատ ստիպված ես լինում հասնել ինչ-որ արդյունքի' հաղթահարելով տարբեր դժվարություներ և քո երկրորդ Ես-ը: Հենց այդ երկրորդ Ես-ը, որը խնդրում է քեզ առավոտյան պառկել անկողնում ևս հինգ րոպե, չնայած նրան, որ դու արդեն ուշանում ես...
Այդ երկրորդ Ես-ը կա ամեն մարդու մեջ, և համարյա մեզանից յուրաքանչյուրը ամեն օր շատ անգամներ նրա հետ մտնում է պայքարի մեջ: Եվ այստեղ, ինչպես սպորտում, դու զգում ես և’ հաղթանակի ուրախություն, և՛ պարտության կսկիծ, կարծես դու պայքարում ես ուրիշ անձի հետ: Եվ այն, թե ինչքան շատ ես հաղթում այդ պայքարում, ցույց է տալիս քո կամքի ուժի զարգացման աստիճանը: Չնայած դու «երկուսն ես մեկում», բայց դու առաջինն ես: Եվ դա նշանակում է, որ տերն էլ հենց դու պետք է լինես:
Այդ դեպքում անպայման կգա պահը, երբ ձեր երկրորդ Ես-ը կբղավի «հերի՛ք է, այլևս չեմ կարող, ինչի՞ համար է այս ամենը, և հնարավոր է՝ սա վտանգավոր է»: Եվ դա այն պահն է, որ ձեզ հարկավոր է: Հիմա ձեր թշնամին երկրորդ Ես-ն է: Նայե՛ք առարկաներին և երևույթներին հետևյալ կերպ' դուք պարտվում եք ոչ թե հակառակորդին, որին ոչ մի կերպ չեք հասնի, այլ զիջում եք ձեր երկրորդ Ես-ին: Եվ պայքարեք ոչ թե հակառակորդի, այլ ձեր երկրորդ Ես-ի հետ: Հիշե՛ք, թե քանի անգամ է նա ձեզ հուսախաբ արել, դավաճանել: Բարկացե՛ք նրա վրա, անիծեք նրան, ուղարկեք ինչքան հնարավոր է հեռու: Եթե դուք նրան զիջեք, մի՛ ենթարկվեք նրան, դուք հաղթողն եք: դուք հաղթել եք, նույնիսկ, եթե չեք հասել ձեր առջևից վազողին: Եթե հաղթել եք մարտը' վեճը ինքներդ ձեզ հետ, ապա անպայման կզգաք այդ պահը: Պարապմունքներից հետո ձեզ կզգաք թուլացած, բայց միևնույն ժամանակ ձեզ մոտ կնկատեք զգացմունքայինբարելավում:
Հաջողությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր պարապմունք բերում է մարդուն նրա հնարավորության սահմանները: Բոլոր գործողությունները օգտագործելով կամային ուժի դաստիարակության մեջ' դուք պետք է բարձր տեմպերով և հագեցած անցկացնեք պարապմունքը:
Բայց, եթե սպորտը ձեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում, դա դեռ դժբախտություն չէ: Ամենօրյա կյանքը տալիս է անսահման, բազում հնարավորություններ ինքնակատարելագործման համար: Ամբողջ օրվա ընթացքում մենք լինում ենք շատ տարբեր իրավիճակներում, որտեղ մեզ անհրաժեշտ է լինում ընդունել որոշումներ, անել կամ չանել որևէ բան, իսկ եթե անել, ե՞րբ և ինչու՞: Եվ հաճախ մենք փոխհամաձայնության ենք գալիս և ընդունում ենք ոչ այնպիսի որոշումներ, որոնք հեշտ է կատարելը: Հենց այստեղ և պետք է լարել կամքը, ստիպել ձեզ ինչ-որ բան անել, ստիպել մտածել: Դա է պատճառը, որ ոչ ոք չի ստիպում ձեզ անել այն, ինչը ձեզ անհրաժեշտ կամ հարմար է: Եվ, եթե ինչ-որ մեկը կստիպի ձեզ, նշանակում է ստիպում է ձեզ մտածել և անել այնպես, ինչպես նրան է անհրաժեշտ:
Որպեսզի նրա դեմ ելնել, ձեզ կրկին պետք կգա լարել կամքը, որպեսզի գնալ կյանքի այն ուղղությամբ, որը ձեզ է պետք, այլ ոչ թե լողալ այնտեղ, ուր դուք ստիպված կլինեք հաճախ լարել ձեր միտքն ու կամքը:
Ձեր կամքի ուժը, ինչպես մկանը, հաճախակի լարումներից կդառնա ավելի ուժեղ և ամուր: Եվ, երբ դուք բավականին կամրապնդեք ձեր կամքի ուժը, նրա հաճախակի լարումը այլևս չի առաջացնի անհանգստություն, լարվածություն և այլ տհաճ զգացողություններ' ինչպես սկզբում: Բացի այդ՝ դուք կտեսնեք, որ ձեր կյանքը կփոխվի դեպի լավը:
Վերջում կցանկանայի պարզապես մի խորհուրդ տալ ձեզ, որը հնարավորություն կտա մարզելու կամքի ուժը և կօգնի զգալ հոգեպես ուժեղ. խոստովանե՛ք ինքներդ ձեզ, թե տվյալ պահին ինչն եք ամենաքիչը ուզում և փորձեք անել հենց այդ «ամենաքիչը»: Եվ մի փոքրիկ հիշեցում' անհրաժեշտ է հասնել վարժությունների արդյունավետությանը' ուղղված կամքի ուժի դաստիարակությանը: Անիմաստ ծախսված ուժը ավերում է կամային հնարավորությունները:
Հաջողություն եմ մաղթում ձեզ և վստահեցնում, որ ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ անհնարինն է հնարավոր դառնում:
by Mariam Sargsyan