ՔՈ 10 ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոգեբանները փորձել են միջոցներ գտնել , որպեսզի մարդիկ կյանքի հարմարավետությունների կողքին , կարողանան նաև օգտվել իրենց ներքին ընդունակություններից : Հոգեբանների առաջարկած միջոցները կոչվում են հմտություններ : Հաղորդում մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
Ժամանակակից աշխարհը գնալով ավելի է բարդանում : Աշխարհ , որը գնալով մասնագիտացվում է , իսկ մարդկային հարաբերությունները հայտնվել են տեխնոլոգիաների ազդեցության տակ : Այսօր ցանկացած աշխատանքի համար անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի : Այստեղ կյանքի գլխավոր ու կարևոր հարցերը փաստորեն դարձել են անկարևոր և լուսանցք են մղվել : Տեխնոլոգիայով զարգացած աշխարհում , այսօր մարդն ասես միայնակ է և չի կարող օգտվել իր կարողություններից ու ընդունակություններից : Վերջին տարիներին , հոգեբանները փորձել են միջոցներ գտնել , որպեսզի մարդիկ կյանքի հարմարավետությունների կողքին , կարողանան նաև օգտվել իրենց ներքին ընդունակություններից : Հոգեբանների առաջարկած միջոցները կոչվում են հմտություններ : Հմտությունները մեզ օգնում են տարբեր պայմաններում կարողանանք խելացի մտացել , ճիշտ որոշում ընդունել և վարվել ինչպես պետք է :
Հոգեբանների առաջարկած կենցաղային հմտությունները տասն են : Դրանք մեզ օգնում են ընդունել մեր , ընտանիքի անդամների և շրջապատի տարբեր սպասելիքները ,
նորմալ հարաբերություններ հաստատել հասարակության հետ ,
հաղթահարել հոգեբանական ճնշումները
համակերպվել առաջացած իրավիճակների հետ
լուծել տնտեսական ու առօրյա խնդիրները
կառավարել սեփական անձը , ընտանիքը և ինչու չէ նաև երեխաներ դաստիարակել :
Հմտությունները մեզ օգնում են բարձրացնել մեր ինքնագնահատականը ,
Զարգացնել մեր մարդկային զգացումները
Ճանաչել մեր և ուրիշների զգացումները
Ապահովել ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը
Խուսափել բախումներից ու լարվածությունից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ու ներկայացրած կենցաղային տասը հմտությունները հետևյալներն են
1 - Ինքնաճանաչման հմտություններ
2 – Սրտակցելու և կարեկցելու հմտություններ
3 - Միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություններ
4 - Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
5 - Սթրեսը հաղթահարելու հմտություններ
6 - Հուզմունքը հաղթահարելու հմտություններ
7 - Խնդիրների լուծման հմտություններ
8 - Որոշումներ ընդունելու հմտություններ
9 - Ստեղծագործական մտածողության հմտություններ
10 - Քննադատական մտածողության հմտություններ
1-Ինքնաճանաչման հմտություններ
Ինքնաճանաչման հմտություն ասելով հասկանում ենք , սեփական անձի ընդունակությունները , կարողություններն , ուժեղ կողմերը , նաև թույլ կողմերն ու թերությունների ճանաչումն ու գիտակցումը : Այս հմտությունը ձեռք բերած անհատը ռեալ ու իրատես է , գիտակցում է իր անհատական իրավունքներն ու պարտականությունները : Այդ հմտության շնորհիվ նա կարողանում է պատասխանել այս հարցին ՝ Ո՞վ եմ ես :
Առաջին և ամենակարևոր հմտությունը ՝ ինքնաճանաչման հմտությունն է : Կարևոր է , որ մենք ճանաչենք ինքներս մեզ ՝ ինչպես , որ կանք , ոչ թե ՝ ինչպես կսիրենիք լինել , կամ մեզ այդպես են հավանում : Այդ հմտության շնորհիվ կարողանում ենք պատասխանել այս հարցին ՝ Ո՞վ եմ ես : Եվ այս հարցին պատասխանելով , մենք կարողանում ենք ծանոթանալ մեր ուժերին և գտնել մեր կարողություններն , ուժեղ ու թույլ կողմերը : Այս հմտությունն օգնում է ինձ իմանալ , ինչ գույն եմ սիրում , հոգնում եմ սպասելուց , ջղայնանում եմ , երբ որ ...կուրախանամ եթե տեսնեմ ... և այս բոլոր հարցերի պատասխաններն օգնում են ինձ ապրել ուրախ և լինել իրատես : Ոչ թե մտածել ինչպես էի երազում ապրել , կամ ուրիշներն են ուզում , կամ մեզ պարտադրում են : Քանի , որ հաճախ մենք փորձում ենք նմանվել մյուսներին ՝ հաշվի չառնելով մեր կարողությունները : Այդ դեպքում , աշխատում ենք , խանդում ենք , զայրանում ենք , երազում ենք ու եթե չի ստացվում ՝ նեղվում ենք : Բայց եթե լինենք իրատես կիմանանք , որ եթե նա ունի մի կարողություն , ինձ մոտ էլ կա մի այլ կարողություն և հենց այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս չհամեմատել ձեր երեխաներին , կնոջն , ամուսնուն կամ ընկերոջը մյուսների հետ , քանի որ ամեն անհատ յուրահատուկ է : Եթե պետք է լինի համեմատություն , ապա համեմատենք անհատին ՝ հենց իր հետ և այդպիսով նկատենք նրա առաջադիմությունը : Ինչպես ամեն մարդ եզակի է իր մատնահետքերով , ուրեմն աննման է նաև իր բոլոր առանձնահատկություններով :
2-Սրտակցելու և կարեկցելու հմտություններ
Կարեկցելով փորձում ենք հասկանալ մեկ ուրիշի վիճակը ՝ իրենց տեսանկյունից : Հարգել մարդկանց հոգեվիճակը , նույնիսկ այն դեպքում , երբ մենք նույն պայմաններում չենք :
Պատկերացրեք ձեր տուն հյուր են եկել ձեր մանկության ընկերները , որոնց հետ շատ մտերիմ եք : Հրավիրված է նաև ձեր հարևանուհին : Երբ վերջինս ներս է մտնում , քանի որ ոչ մեկին չի ճանաչում , անմիջապես մտնում է խոհանոց : Այդ ժամանակ հյուրերը կարող են մտածել , թե նրա քայլը սխալ էր , ինչո՞ւ մեզ չմոտեցավ : Իսկ եթե դուք հարցին նայեք հենց հարևանուհու ակնոցով , կարող եք հասկանալով նրան իմանալ թե երևի ամաչել է , կամ հարմար չի նկատել նստել անծանոթ մարդկանց մոտ :
Մեկ այլ օրինակ : Դուք ձեր երեխային խոստացել եք , որ խաղալիքի խանութ եք գնալու և նրա համար գնելու եք իր նախընտրած խաղալիքը : Նա էլ ընտրում է մի խաղալիք , որ պարզապես անհնար է գնել : Դուք վատ եք գզում ու ամաչում եք , քանի որ երեխան սկսում է լացել ու պնդել գնել իր ուզած խաղալիքը : Տեսնենք , թե ինչ է զգում ձեր երեխան : Նա մտածում է , եթե գնացել ենք խանութ և ասել են , որ ինձ համար խաղալիք են գնելու , ուրեմն պետք է կատարեն իրենց խոստումը : Նա կարող է մտածել , որ ինձ չեն սիրում : Այս դեպքում կարելի է հասկանալով երեխայի իրավիճակը նրան բացատրել , որ այսօր հնարավոր չէ այդ խաղալիքը գնել : Երեխան էլ իր հերթին կարող է կարեկցանքով մոտենալ հարցին և կարող է հասկանել ձեզ ՝ մտածելով որ եթե ծնողներնս միշտ կատարել են իմ ցանկություններն , ուրեմն այսօր պարզապես հնարավոր չէ : Այդպիսով երեխայի մոր ձևավորվում է կարեկցելու հմտությունը :
Ծանոթանանք նաև մյուս ութ հմտություններին :
3 - Միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություններ
Միջանձնային հարաբերություններ հաստատելու արդյունքում , մարդու մոտ ստեղծվում է համագործակցության ոգի : Նա կարողանում է ռեալ վստահություն ունենալ մյուսների նկատմամբ , ճշտալ մյուսների հետ շփվելու սահմանները , բարեակաման ու մտերմիկ կապեր հաստատել ՝ անհրաժեշտության դեպքում վերջ դնել վնասակար հարաբերություններին : Մեր շրջապատի հետ մենք կապ ենք հաստատում ոչ միայն մեր խոսքերով ու վարքերով , այլև մեր ֆիզիկական շարժումներով , որոնք ունեն որոշակի իմաստ : Դա կոչվում է մարմնի լեզու , որն էլ իր հերթին միջանձնային հարաբերություններ հաստատելու միջոցներից մեկն է համարվում :
4 - Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
Այս հմտությունը մեզ սովորեցնում է , թե մյուսների իրավիճակը հասկանալու համար , ինչպե՞ս կարող ենք ուշադրությամբ լսել նրանց , ինչպե՞ս մյուսներին փոխանցենք մեր պահանջներն ու զգացումները :
5 - Սթրեսը հաղթահարելու հմտություններ
Այս հմտությունը մեզ օգնում է ճանաչելով մեր ապրումները , համապատասխան վերաբերմունք ունենալ հարցերի նկատմամբ : Ոչ միշտ է հնարավոր խուսափել սթրեսային իրավիճակիցներից , ուրեմն այդ դեպքում պետք է վարժվենք ինչպե՞ս հաղթահարենք այդ ապրումները :
6 - Հուզմունքը հաղթահարելու հմտություններ
Մենք հաճախ ենք ունենում տարբեր տեսակի հուզմունքներ ՝ վախ , տխրություն , զայրույթ և այլն : Այդ զգացումներն ազդում են մեր կյանքի վրա : Ուրեմն պետք է ճանաչել և վերահսկել այդ զգացումները և ձեռք բերել դրանք կառավարելու հմտությունները :
7 - Խնդիրների լուծման հմտություններ
Խնդիրների լուծումը , որպես հասարակական հմտություն , անհատին օգնում է ճիշտ մեթոդներով լուծել իր խնդիրները ՝ դրա համար տարբեր լուծումներ գտնելով : Խնդիրների լուծման հմտությունն անհատական կարողություն է , որն օգնում է առօրյա հարցերի համար ազդեցիկ ու հեշտ պատասխաններ գտնել :
8 - Որոշումներ ընդունելու հմտություններ
Բոլորի կյանքում են լինում են իրավիճակներ , երբ պետք է որոշումներ ընդունել : Որոշումներ , որոնք կարող են նույնիսկ ճակատագրական լինել : Որոշումներ ընդունելու հմտությունը մեզ օգնում է գնահատելով իրավիճակը և առկա հնարավարությունները , ընտրել լավագույն պատասխանը տվյալ հարցի համար , որոշում ընդունել և կարևորը ՝ պատասխանատու լինել այդ որոշման ու դրա հետևանքների համար :
9 - Ստեղծագործական մտածողության հմտություններ
Ծանր իրավիճակում հայտնվելու դեպքում , այս հմտությունը մեզ օգնում է բացասական ու վատ ապրումները փոխել ՝ ստանալով դրական արդյունք : Այս հմտությունը կարող ենք անվանել նաև ճիշտ տեսնելու և գնահատելու կարողություն , որովհետև ստեղծագործական մտածողություն ունեցող անհատի հ ամար խանգարիչ հանգամանքը դառնում է հնարավորություն է նոր լուծումներ գտնելու համար :
10 - Քննադատական մտածողության հմտություններ
Քննադատական մտածողությունը մեզ սովորեցնում է այն փաստը , որ կյանքում պետք չէ փակ աչքերով վստահել բոլորին և ինչպես ընդունված է ասել ՝ հալած յուղի պես ընդունել ամեն ինչ : Արդյունքում , մենք վարժվում ենք նախ ընկալել , ապա քննարկել , գնահատել , և վերջում ընդունել կամ մերժել այդ հարցը :
Պետք է ավելացնել նաև , որ հմտությունն այլ բան է , գիտենալն ՝ այլ բան : Ինչպես , որ մենք որևէ թեմայի մասին ՝ օրինակ մենքենավարության մասին գիրք ընթերցելով , կարող ենք գիտելիքներ ձեռք բերել այդ մասին , սակայն դա դեռ չի նշանակում , թե մենք մեքենավարության հմտություն ենք ձեռք բերել : Հմտությունը օգտագործվում և կատարելագործվում է գործունեության ընթացում : Այլ խոսքով , կարդացած ու ձեռք բերված գիտելիքի կրկնության արդյունքում կարելի է հմտանալ այդ հարցում :
by Mariam Sargsyan