Մուլտիպլիկացիոն ֆիլմ

Մուլտիպլիկացիոն ֆիլմը ֆիլմի տեսակ է, որը ստեղծված է կադրերի հաջորդական մատուցման միջոցներով (այդ թվում 3D-մոդելավորումը), նախատեսված է կինոթատրոններում, հեռուստատեսությամբ և համակարգչի ու այլ էլեկտրոնային միջոցների էկրաններին ցուցադրելու համար։
Անիմացիայի պատմությունը սկսվում 1877 թվականի հուլիսի 20-ից, երբ Ֆրանսիայում Էմիլ Ռենոն ստեղծեց և ներկայացրեց բոլորին առաջին մուլտֆիլմը։
1892 թվականի հոկտեմբերի 28-ին, Էմիլ Ռենոն ցույց է տվել առաջին անիմացիաին մուլտֆիլմը։ Առաջին անիմացիոն մուլտֆիլմը եղել է նկարի տեսակով։ Հետագայում մուլտֆիլմերը դարձան ավելի հետաքրքիր, և նա շարունակեց ստեղծել նոր անիմացիայի տարբեր ժանրեր։ Այժմ մուլտֆիլմերի արտադրությունը կազմում է աշխարհի կինոարտադրության շուրջ 40%-ը։

Հայաստանում մույլտֆիլմերի նկարահանումները սկսվել են 1937թ՝ Շունն ու կատուն ըստ Թումանյանի,  ռեժ. Լ.  Ատամանով, նկարիչ՝ Վ. Սուտեև։
Հայկական մուլտկինոյում <<Շունն ու կատուն>> նշանակալի էր նրանով, որ դարձավ կադրերի իսկական դարբնոց: Բավական է նշել, որ ֆիլմի ստեղծման աշխատանքների մեջ ներգրավված էին 25 երիտասարդ հայ նկարիչներ, որոնցից շատերը ձեռք բերեցին մուլտիպլիկատորի որակավորում և հետագայում շարունակեցին իրենց աշխատանքը այդ բնագավառւմ:
Ահա այսպես հիմնադրվեց հայկական անիմացիոն կինոն:
 
1941-ին ստեղծվել է «Տերտերն ու այծը», 1947-ին՝ «Կախարդական գորգը», որից հետո մուլտֆիլմերի ստեղծագործական խումբը կազմալուծվել է, հայկական մուլտիպլիկացիայի պատմությունն ընդհատվել է գրեթե քսան տարով։

1960-ական թթ. կեսին նկարիչ և ռեժ. Վ Պոդպոմոգովը հայկական մուլտֆիլմի վերածննդի նոր փորձ է ձեռնարկել։ 1967-ին էկրանավորել է
«Մի կաթիլ մեղրը» (ըստ Թումանյանի)։

 1970-ական թթ. բուռն զարգացում է ապրել հայկական մուլտկինոն։ Նկարիչ Ա. Անդրանիկյանի ռեժիսորական աշխատանքներից է «Արևի հարսնացուն» (1971) ֆիլմը, որը շրջադարձային էր հայկական մուլտկինոյում։
Ռ. Բաբայանը, Ռ. Սահակյանցը, Լ.  Խաչատրյանը, Ա. Գալստյանը, Ա.Միրաքյանը և ուրիշներ ստեղծել են մուլտֆիլմեր, որոնք վկայում են կոլեկտիվի մասնագիտական բարձր վարպետությունը։

Լավագույններից են «Աբու Հասանի մաշիկները» (1974, ռեժ. Ռ. Բաբայան), «Սխալ արտահայտություն» (1973, ռեժ. Ա. Միրաքյան, Է. Վարդանյան, հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմը), «Ծույլը», «Աղվեսագիրք»,  «Կիկոսի մահը» «Ամեն ինչ լավ է» , «Հայկական գրեր» ,«Տգետը»:
 Հայ մուլտիպլիկատորների խումբը լրացրել են երիտասարդ նկարիչներ Լ. Սահակյանցը, Մ. Վաղարշյանը, Է. Ավագյանը և ուրիշներ։
1969 — 1974 թթ. <<Հայֆիլմի>> բեմադրող նկարիչներ Ռաֆայել Բաբայանն ու Ստեփան Անդրանիկյանը Վ. Պոդպոմոգովի գլխավորությամբ ամեն ինչ արեցին հայկական անիմացիոն կինոյի վերածննդի ու կայացման համար:
 Հայկական մուլտերի մասին արդեն բարձրաձայնում էին այդ բնագավառի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են հանրաճանաչ մուլտիպլիկատորներ Իվան Իվանով-Վանոն, Ֆեոդոր Խիտրուկը, Բորիս Ստեպանցևը, Յուրի Նորշտեյնը, կինոգետներ Անատոլի Վոլկովը, Սերգեյ Ասենինը, Ալեքսեյ Օռլովը և ուրիշներ: 



Հայկական անիմացիոն կինոն արդեն դուրս էր գալիս միջազգային ասպարեզ, արժանանում մրցանակների: Արդեն միջազգային մակարդակով էր խոսվում նրա մասին, որպես խորհրդային կինեմատոգրաֆի ուշագրավ ու ինքնատիպ էջ: 
Ռոբերտ Սահակյանցի գլխավորությամբ կյանք էր մտել երիտասարդ մուլտիպլիկատորների մի սերունդ, որը ստեղծագործորեն յուրացնելով նախորդների նվաճումները, բերում էր իր վառ անհատականությունը, ինքնատիպ մտածողությունը ծառայեցնում հայկական անիմացիոն կինոյին, պայմանավորում նրա որակական զարգացման նոր փուլը: 

 Հայկական անիմացիոն կինոն շահեկանորեն առանձնանում էր իր ոճական բազմերանգությամբ, արտահայտչաձևերի բազմազանությամբ, կարճ խոսքի ու տարածքի մեջ ասելիքի դիպուկությամբ, պատկերային գունագեղությամբ: 
 by Karine Bayramyan

Популярные сообщения