Յոթ քայլեր դեպի պոզիտիվ մտածողություն, որոնք կարող են փոխել քո կյանքը
Դրական մտածողությունը օգնում է մեզ լինել ավելի
առողջ, ավելի արդյունավետ և միանշանակ ավելի երջանիկ: Ահա այն հիմնական յոթ կանոնները,
որոնք կօգնեն դարձնել ձեր մտքերն ավելի լավատեսական.
1. Կարողացիր կառավարել քո էներգիան
<<Ես իսկապես հանճարեղ եմ, ես ասացի սա,
նախքան նույնիսկ ես գիտեի այն>>: Մուհամեդ Ալի
Համաձայն ֆիզիկայի մեր մտքերն ունեն հաճախականություն
և համապատասխան եզակի տատանումներ, որոնք տանում են նման հաճախականության մեր կյանքում:
Այսպիսով, նեգատիվ մտքերն իրենց են ձգում բացասական էներգիան, իսկ լավատեսական մտքերը
դրական էներգիան:
Բուդդան, Արիստոտելը և այլոք կարծում էին նույն
կերպ, մեր մտքերը դրսևորվում են մեր իրականության մեջ:
2. Կապ ստեղծեք ինքներդ ձեզ հետ
Կյանքը շարունակական փոփոխությունների շղթա
է, անխզելորեն կապված որակների հետ ինչպիսիք են հետաքրքրասիրությունը, նպատակասլացությունը
և խիզախությունը: Երբ դու քեզ լավ <<գիտես>>, ապա դու ինքդ քեզ հետ կարող
ես վստահ գործել:
Որքան մենք լավ ենք ճանաչում բնությունն, այնքան
ավելի լավ կարող ենք կողմնորոշվել աշխարհում: Ավելի լավ գիտենք ինքներս մեզ, այնքան
ավելի ներդաշնակ կարող ենք լինել մեզ հետ:
3. Արտացոլում
Այն, ինչ մենք այսօր ենք, մեր մտքերի արդյունք
է: Միտքն ամեն ինչ է: Ինչ մենք մտածում ենք, այն էլ դառնում ենք: Բուդդա
Պատկերացնելը այն հմտություններից է, որը կարող
է մարդուն երաշխավորել իր ապագան:
4. Դանդաղեցրու նախքան առաջ շարժվելը
<<Դանդաղ և ակնածանքով խմիր սուրճդ, այնպես
ինչպես երկիրն է պտտվում իր առանցքի շուրջը, դանդաղ, առանց նետվելու դեպի ապագան: Ապրիր
յուրաքանչյուր պահը>>:
Երբեմն անհրաժեշտ է կանգ առնել, առաջ շարժվելու
համար: Կանգ առնելը կանխամտածված ընտրություն է, որը կարող է հանգեցնել երջանկության
ավելի բարձր մակարդակի, որն ավելի մեծ արդյունքի է հասցնում: Ներկայով ապրել չի նշանակում
մոռանալ ապագայի մասին, դա նշանակում է մեր միտքը կենտրոնացնել որևէ կարևոր հարցի շուրջ,
այլ ոչ թե ուղևորվել ապագա կամ միգուցե անցյալ:
5. Կարդա, գրիր, դիտիր
Ներշնչվել կարող է ցանկացածը ցանկացած պահի:
Հաճախ դրանք կարող են լինել գրքերը և ֆիլմերը, դրանք միավորում են կյանքի պատմություններ:
Գրելը թույլ է տալիս մեզ արտացոլել մեր նպատակները: Գրելը կարող է նաև թերապիայի ազդեցություն
ունենալ, վերածելով զայրույթը, վախը և հիասթափությունը ներշնչանքի:
6. Կարեկցող եղիր ինքդ քո հանդեպ
Դժվար է մնալ լավատես դժբախտության մեջ կամ
ձախողվելու դեպքում: Այլոց հանդեպ կարեկցող լինելը կարող է իրական թվալ, բայց ինքներս
մեր հանդեպ կարեկցող լինելը կարող է դժվար թվալ: Մարդկանց մի որոշ մաս մեղադրում է
ուրիշներին իր անհաջողությունների մեջ, մյուս մասն իրենք իրենց: Հաճախ հեշտ է մեղադրել
և հեռանալ, ի վիճակի լինել հեռանալ, կարեկցել որևէ մեկին, սեփական անձիդ խրախուսել
որ կարող ես: Փորձություններն ու դժվար իրավիճակներն են մեզ դարձնում ուժեղ: Առանց
գթասրտության մեր հանդեպ մենք երբեք չենք կարող գտնել մեր իրական ինքնությունը:
7. Կարողացիր հաղթահարել դժվարությունները
<<Վերջում,երբ դու երջանիկ ես, դու տեսնում
ես, որ դժվարություններն են մեզ դարձնում ավելի լավը: Երբ դու նույնիսկ շատ երջանիկ
ես, դու հասկանում ես, որ այդ դժվարությունն իսկապես այն էր, ինչ քեզ պետք էր: Մեր
դժվարություններն են դարձնում մեզ այն, ինչ մենք կանք>>: Մայքել Մորտոն
Դիմադրողականությունը սկսվում է հարմարվողականությունից,
ընդունումից, երախտագիտությունից: Հաջողությունն ու ուրախությունը միշը չէ, որ հեշտությամբ
են տրվում, պետք է ունենալ հավատ և խիզախություն այն իրագործելու համար, հաղթահրելով
կյանքի դժվար իրականությունը:
Որքան շատ դրական էմոցիաներ ու մտքեր փոխանցես,
այնքան այն կվերադառնա քեզ:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան