ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԳԵԼՎՈՒ՞Մ ԵՆ
Մայիս-վայիս․սնահավատություն թե՞ իրական վտանգ։
Հայ
ժողովրդի մեջ տասնյակ տարիներ տարածված է այն
նախապաշարմունքը, որ մայիս ամսին ամուսնությունները
դժբախտություն են բերում: Մեծամասնությունը հետևում է այդ ավանդույթ դարձած սովորությանը,
մյուսներն էլ ուշադրություն չդարձնելով կնքում են իրենց ամուսնական դաշինքները հենց
մայիս ամսին:
Հայ
Առաքելական եկեղեցին որևէ ամսին ամուսնություն
չի որևէ ամսին ամուսնություն չի արգելում: Իհարկե կան օրեր, երբ եկեղեցական օրենքներով
արգելված են ամուսնությունները.դրանք Ավագ շաբաթվա և Պահոց օրերն են, բայց մայիս ամսվա վերաբերյալ ոչ մի սահմանափակում
չի արվում:
Մեր
հայ ավանդական ընտանիքներում տղայի և աղջկա
ամուսնությունը մեծ խորհուրդ ունի. բացի երկու երիտասարդների իրար հետ իրենց կյանքը
կապելը դա երկու տոհմերի միջև դաշինք է: Այդ խորհուրդը պետք է նշվեր մեծ շուքով և առատ
սեղանի շուրջ: Քանի որ հնում մայիս ամիսը աղքատ ամիս է եղել. հին բերքը վերջացել է,
իսկ նորը դեռ չի եղել, այդ պատճառով ժողովուրդը կոչել է “մայիս-վայիս” և ուրախության
արարողություններ չեն կատարել: Բացի այդ ձմռան ամիսներին մարդու օրգանիզմը վատնում
է իր ուժերը, իսկ գարնան սկզբին արյունը օրգանիզմում թարմանում է և վերականգնվում:
Մայիսին չամուսնանալու պատճառներից մեկն էլ առողջ սերունդ ունենալու ձգտումն է եղել:
Այսպիսով` մայիս ամսին ամուսնություններից խուսափելը սնահավատություն
է, որը արմատապես մխրճվել է մեր հայ ազգի մեջ: Անկախ նրանից որ ամսում կամուսնանա զույգը,
ամեն ինչ իրենց իսկ ձեռքերում է` բոլորն էլ ունեն ընտրություն երջանկացնել կամ դժբախտացնել
կողակցին: Այնպես որ, սիրելի ընթերցող, սիրեք և եղեք սիրված, երջանկացրեք Ձեր սիրելիներին,
ապրեք լիարժեք կյանքով: Հավատացեք, այդ դեպքում ոչինչ չի կարող դժբախտացնել Ձեզ:
Մարիամ Սարգսյան
Մարիամ Սարգսյան