ՎԱՐԴԱԿԱԿԱՉԱՅԻՆ ՏԵՆԴ` 16-ՐԴ ԴԱՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ


16-րդ դարի սկզբին վարդակակաչները դարձան այն ժամանակվա տնտեսապես ամենազարգացաց երկրներից մեկի` Հոլանդիայի սնանկացման պատճառը: Դա դարի ամենահաջողված խաբեությունն էր: Ահա մի քանի մանրամասներ այդ ուշագրավ պատմությունից:
Արևելքից Հոլանդիա բերված վարդակակաչները օժտված էին արտասովոր հատկությամբ` որոշ ժամանակ անց նրանց գունային գամման լրիվ պատահականորեն փոփոխվում էր: Մեկ ծաղկի սոխուկի տերը կարող էր դառնալ վարդակակաչների զանազան տեսականու տեր, որի նմուշները մեկը մյուսից գեղեցիկ էին և ավելի թանկ, քան սովորական վարդակակաչները:


1612թ. Ամստերդամում հրապարակված կատալոգում ներկայացված էին 100- ից ավելի վարդակակաչի տեսակներ:
Վարդակակաչները դարձան առաջադիմության և հարստության խորհրդանիշ, նրանցով անգամ հետաքրքրված էին թագավորական պալատներում:
1623թ. համեմատ, երբ մեկ վարդակակաչի սոխուկը արժեր 1000 ֆլորին, 1634-1636թթ այն արժեր արդեն 4600 ֆլորին: Համեմատության համար նշեմ,  որ այդ ժամանակ 30 ֆլորինով կարելի էր խոզ գնել, 100 ֆլորինով ` կով:
Այս իրադարձությունը կաելի է համարել խոշորագույն խաբեությունների սկիզբը: Բացի այդ, վարդակակաչների տենդը համընկավ խոլերայի համաճարակի հետ , որը տևեց 2 տարի` 1633-1635թթ: Նիդերլանդներում գնալով աճում էր համաճարակից մահացողների թիվը, աշխատուժը պակասում էր , այդ իսկ պատճառով բարձրանում էին աշխատավարձները: Հասարակ բանվորների ձեռքը գումար ընկավ, որը նրանք ներդրեցին վարդակակաչների բիզնեսի մեջ: Բայց Վարդակակաչները սեզոնային ծաղիկներ էին, հետևաբար, նրանց վաճառքը վերելք էր ապրում միայն մայիսից մինչև հոկտեմբեր: Քանի որ պահանջարկը բարձր էր նաև մյուս ամիսներին, վարդակակաչները դարձան թղթային, նույնիսկ կանխավճար էին վերցնում  գարնան բերքի համար: Մարդիկ սկսեցին վերավաճառել վարդակակաչները, մեկը գնում էր մյուսից, վաճառում երրորդին և այսպես շարունակ, բայց վարդակակաչի սոխուկը նրանցից ոչ մեկը չուներ:
Այսպիսով,  շրջանառվում էր այնքան վարդակակաչ, որ հնարավոր չէր աճեցնել ամբողջ Հոլանդիայում: Նրանց գները այնպիսի արագությամբ էին տատանվում, որ չէին համընկնում  իրական պահանջարկի հետ: Ծաղիկների շուկայի խորամանկություններից գլուխ էին հանում  միայն իրական մասնագետները, որոնք էլ ազդեցին 1637թ. սկզբին վարդակակաչների գնի անկման վրա: Բոլորը վաճառում էին ծաղիկները, գները գնալով իջնում էին: Սնանկանում էին բոլորը` թե հարուստները, թե աղքատները:

Հասկանալի է, որ այս խաբեության մեջ ոչ ոքի կոնկրետ հնարավոր չէր մեղադրել, քանի որ մեղավոր էին բոլորը: Ողջ երկրով շրջում էին հատուկ հանձնաժողովներ, որոնք էլ կարգավորում էին վարդակակաչների բիզնեսում ծագած վեճերը: Արդյունքում որոշվեց յուրաքանչյուրին վճարել 5 ֆլորին` պայմանագրով նախատեսված ամեն 100 հատի համար:

Այս խաբեությունը եզակի էր և աննախադեպ: Շատ խոշոր տնտեսություններ աճուրդի էին հանվում, շատ ու շատ աղքատներ էլ ավելի էին աղքատանում: Հոլանդիան դեռ երկար ժամանակ տառապեց վարդակակաչային տենդի արդյունքներից:


Մարիամ Սարգսյան


Популярные сообщения