Սուրբ Զատիկ



    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: 
  Հնում Զատիկի խորհրդանիշներն 
էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող 
Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս Պապի ձեռքին 40 թել կար,ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը,այդպիսով հաշվելով մինչև Զատիկը մնացած օրերը:
Իսկ Զատիկից 1-2 շաբաթ առաջ խոտ էին աճեցնում ափսեներում: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս:
    Զատկի տոնի անբաժան մասն են կազմում նաև զատկի ծառը, որը ուրբաթ երեկոյան, Զատկից մեկ օր առաջ, զարդարում էին վառ գույնի թելերով, հավկիթներով, ինչպես նաև Ալկատիզի տիկնիկներով:
Ալկատիզի տիկնիկը, որպես հաջողության խորհրդանիշ, դնում էին տներում Մեծ պասի առաջին իսկ օրվանից: Ըստ ավանդության այն խորհրդանշում էր առնականությունը, իսկ Զատկիկից հետո կանայք պետք է այրեին այն կամ նետեին ջուրը:
  Հնում կանայք Զատկի տոնին սպիտակ բանջարից նվիկ էին պատրաստում և սոխով ու լոբով լցոնած կուտապ: Քանի որ Զատկի տոնին ընդունված էր տարբեր գուշակություններ անել, կանայք գաթա էին թխում, որտեղ մետաղադրամ էին դնում: Պատրաստի գաթան կտրատում էին ընտանիքի անդամների թվով և ում որ բաժին ընկներ մետաղադրամը, նրա համար եկող տարին հաջողություն էր բերելու: Ըստ ավանդության, Զատկին բախտ էին բաժամում, և ով որ քնած էր անցկացնում այդ գիշերը, նա զրկվում էր բախտից:
       Զատիկ հայերեն բառը ծագում է <<ազատություն, ազատել>> բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով հայ քրիստոնյաներն ասում են.  

Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի


Популярные сообщения