Ծաղկազարդ
Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ) եկեղեցական և ժողովրդական տոն է, որն ազդարարում է բնության զարթոնքը, գարնան գալը: Այն նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, ինչպես նաև հռչակված է որպես մանուկների օրհնության օր: Տոնը շատ սիրված է ժողովրդի կողմից:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով.
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով.

«Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10):
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին:
Աննա Առաքելովա