Facebook համաշխարհային շփման օղակ

      Facebook-ը աշխարհում ամենահզոր սոցիալական կայքն է, որը մի քանի տարում փոքր խումբ ընկերների շփման  համար ստեղծված սերվերից վերածվեց համայն մարդկության շփման համար մի հարթակի: Այն կամաց-կամաց դարձավ մեր բոլորի կյանքի անբաժանելի մասնիկը:
      Facebook-ի ստեղծման պատմությունը սկսվել է դեռևս սոցիալական կայք հասկացության ամրագրումից առաջ: Այսինքն Facebook-ի զարգացման պատմությունը միաժամանակ սոցիալական կայքերի զարգացման պատմություն է:
     Այսօր ամեն նոր բան, որ հայտնվում է Facebook-ում, դառնում է դե ֆակտո ստանդարտ:
      Facebook-ի հիմնադիրը հանդիսանում է Հարվարդի համալսարանը չավարտած մի երիտասարդ, որը միմյանց հետ մարդկային շփման ոչ սովորական հայեցակետ ուներ:
Նրան, որպես անհատ, տարբեր բնորոշումներ են տալիս, սակայն ընդհանուր ձևով նրան կարելի է  բնութագրել որպես տիպիկ հրեա, որը տեսնում է իր նպատակն ու գնում դրա իրականացմանը:
    Այսօր ամենաերիտասարդ միլիարդատիրոջ՝ Մարկ Ցուկերբերգի կիրքը համակարգիչների հանդեպ սկսվել էր դեռևս վեցերորդ դասարանից: Նա սկսել է իր ուղին հայտնի ծրագրավորման C++ ծրագրից, և երիտասարդ տարիներին ստեղծեց իր առաջին համակարգչային խաղը: Հետո նա իր հոր համար ստեղծեց մի ծրագիր, որի միջոցով բանկի աշխատակիցները կարողանում էին շփվել միմյանց հետ:
    Մարկին հաջողվեց ծրագրավորել հատուկ մի ծրագիր «Synapse», որը, հաշվի առնելով ունկնդրի երաժշտական նախասիրությունները, ավտոմատ կարողանում էր երգացանկ ներկայացնել: Այդ ծրագիրն այնքան հաջող էր, որ դրան ուշադրություն դարձրին այնպիսի հզոր կազմակերպություններ, ինչպիսիք են   Microsoft-ն ու AOL-ը: Microsoft-ը նրան առաջարկեց լավ աշխատանք այն պայմանով, որ «Synapse»-ի բոլոր իրավունքները կանցնեն  Microsoft-ին: Մարկ Ցուկերբերգը, դեռ երիտասարդ տարիներից լինելով խիստ խոհեմ անձնավորություն, մերժեց այդ առաջարկը: Նա ավելին էր ուզում:
     Մի օր նրան հաջողվեց կոտրել Հարվարդի համալսարանի ինֆորմացիոն բազան, որը յուրահատուկ ինֆորմացիոն տեղեկագիրք էր, և դրա հիման վրա ստեղծեց պայմանական «Facemash» անունով հասարակ կայք: Այս կայքը կոնցեպտուալ շատ պարզ լուծում էր և հասանելի էր միայն Հարվարդի համալսարանի ուսանողներին: Օգտատերերի ուշադրությանն էին հանձնված ուսանողների նկարները և ընձեռնված էր այդ նկարները գնահատելու հնարավորություն:
    Ինչ ստացվեց այս բոլորից. 2 ժամ անց 450 այցելու և 22000 նկարի դիտում: Կարճ ժամանակ անց այդ ինֆորմացիան հասավ համալսարանի տնօրինությանը, կայքը փակվեց, իսկ Մարկն այդ պատճառով լուրջ դիտողության արժանացավ: Սակայն այդ բոլորը նրան չկանգնեցրին:
    2004 թվականի փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի ուսանողական հանրակացարանի փոքրիկ սենյակից գործարկվեց «The Facebook» սոցիալական կայքը: Սկզբում դրա օգտատերերը միայն Հարվորդի ուսանողներն էին, սակայն 2004 թվականի մարտին այն դուրս եկավ հալալսարանի շրջանակներից՝ ներգրավելով ավելի շատ ուսանողներ:
     2005 թվականին «The Facebook» անվանումից դուրս եկավ The-ն և «Facebook»-ը իր նոր անվանում դարձավ սոցիալական կայքերից օգտվողների սիրելին: Բառացիորեն այն կարելի է թարգմանել որպես «Երեսների գիրք»:
    Facebook-ի հիմնադրման շնորհիվ 2008 թվականին Մարկ Ցուկենբերգը դարձավ համաշխարհային պատմության մեջ ամենաերիտասարդ միլիոնատերը:


   by Anna Arakelova

Популярные сообщения