Գովազդի ստեղծման պատմությունը
Գովազդը, որ դարեր շարունակ ուղեկցում էր մարդկությանը, երկար ժամանակ չէր ընկալվում որպես նոր, ընդհանրական
մի երևույթ: Գովազդի ամենաառաջին արտացոլումը ժայռապատկերներն էին, որոնք տեղեկություն
էին հաղորդում որսորդության վերաբերյալ:
Դրանք կարելի
է համարել ժամանակակից արտաքին գովազդի սկզբնակետը:
Սկզբում
գովազդը բանավոր էր: Վաճառականները, ապրանք տեղափոխողները, շրջիկ արհեստավորներն անընդմեջ
գոռում էին իրենց ապրանքների անունները, առաջարկում էին տարբեր ծառայություններ՝ իրենց բղավոցները տարածելով քաղաքի փողոցներում: Այստեղից էլ ծագել է անվանումը լատինական reclame –գոռալ:
Գրավոր առաջին գովազդը համարվում է Լոնդոնում պահպանվող եգիպտական պապիրուսը, որում տեղեկացվում էր գերիի վաճառքի մասին:

Սկզբում կոմերցիոն բնույթի հաղորդագրությունները նկարում էին առևտրական ուղիների երկայնքով ձգվող ժայռերի վրա: Հույները փորագրում էին գովազդային հաղորդագրությունները քարերի, մետաղների և ոսկորների, փայտյա սյուների վրա:
Հին եգիպտական Մեմֆիս քաղաքի փլատակներից հայտնաբերվել է սյան վրա փորագրված <<Այստեղ ապրում եմ ես՝ Կիպր կղ
Անկասկած այս բոլորը պրիմիտիվ գովազդ էր: Գովազդի հետագա զարգացումն ամբողջությամբ կախված էր ինչպես հասարակության, այնպես էլ արտադրական ուժերի զարգացումից:
Ժամանակակից գովազդի տարածման հենքը հանդիսանում են մարդկության տեխնիկական և գիտական ձեռքբերումները՝ գրքերի, թերթերի ու ամսագրերի տպագրությունը, էլեկտրոէներգիայի հայտնագործումը, համակարգչային հեղափոխությունը և այլն:
Գովազդը առաջընթացի շարժիչն է: Ի
սկզբանե այն երկու ֆունկցիա էր իրականացնում ՝
§ տնտեսագիտական – ավելացնելով պահանջարկը՝ խթանում և արագացնում է ապրանքների վաճառքի գործընթացը
§ ինֆորմացիոն – սպառողներին տեղեկացնում է ապրանքի առկայության, արտադրողի, ֆիրմայի, ապրանքի կարևոր հատկանիշների մասին և այլն
Ժամանակակից աշխարհում գովազդը բարդ սոցիալական երևույթ է: Այն ոչ միայն բիզնես է, այլև լայն հասկացություն, որը ներգրավում կամ ամենաքիչը ազդեցություն է թողնում հասարակության բոլոր ոլորտների վրա: Այն իրականացնում է մի քանի կարևոր ֆունկցիա.
§ արտադրական – գովազդը արտադրված ապրանքների սպառման համար խթանիչ միջոց է

§ բարոյաիրավական –քաղաքակիրթ գովազդը առևտրատնտեսական
գործունեության
մեջ էթիկայի և իրավական նորմերի քարոզում հզոր գործիք է հանդիսանում
§ կրթամշակութային - գովազդը մեծ ներգործություն ունի հասարակության մեջ որոշակի ճաշակի զարգացման գործում:
Գովազդն
իր կոմունիկացիայի շնորհիվ ֆիրմայի մարկետինգային գործունեության չորս մասնակիցներին՝ ֆիրմա, գովազդային
գործակալություն, գովազդային միջոցներ և սպառող, ներգրավում է մեկ ինֆորմացիան արտադրական գործընթացի մեջ:
Ժամանակակից գովազդը կրեատիվ է, գրավիչ, կարողանում
է ուշադրություն գրավել և հաղորդել այնպիսի
ինֆորմացիա, որը մարդիկ ուզում են տեսնել ու լսել:
Աննա Առաքելովա