Տեխնոլոգիաների ազդեցությունը կրթության վրա

 Տեխնոլոգիաների զարգացումը մեծ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա՝ փոխելով ինչպես դասավանդման և սովորելու մեթոդները, այնպես էլ կրթական հաստատությունների աշխատանքի ձևերը: Տեխնոլոգիաների  ազդեցությունը կրթության վրա կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական տեսանկյունից: 

 Օրինակ՝ հեռավար ուսուցումը  և առցանց դասընթացները իրենց մեջ ունեն և՛ բացասականը, և՛ դրականը: Դրականը այն է, որ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կրթությունը դարձնել հասանելի ամբողջ աշխարհում: Հեռավար ուսուցումը և առցանց դասընթացները (MOOC-ներ) հնարավորություն են տալիս սովորողներին ստանալ կրթություն՝ անկախ տարածությունից կամ ժամանակային սահմանափակումներից։ Սակայն այստեղ կա նաև բացասականը. հեռավար ուսուցումը և առցանց դասընթացները որոշ չափով թուլացրին կրթական համակարգը:

  Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ առաջ եկան էլեկտրոնային ուսումնական նյութերը՝ թվային գրքերը, հոդվածները, տեսանյութերը և այլ ուսումնական ռեսուրսները, որոնք փոխարինեցին  ավանդական գրքերին և նոթատետրերին: Դրանք ավելի մատչելի են, թարմացվող և հեշտ են օգտագործման համար:

 Նաև տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել ինտերակտիվ ուսումնական գործիքներ, ինչպիսիք են վիդեո խաղերը, վիրտուալ լաբորատորիաները և սիմուլյացիաները, որոնք կարող են օգնել սովորողներին ավելի լավ հասկանալ բարդ նյութերը և զարգացնել գործնական հմտությունները:


 Համացանցի շնորհիվ ուսանողները և դասախոսները կարող են համագործակցել և շփվել՝ չնայած գտնվելու վայրի տարբերությանը: Հարթակները, ինչպիսիք են Zoom-ը, Microsoft Teams-ը, Slack-ը և այլ նմանատիպ ծրագրերը ապահովում են հաղորդակցությունը և համատեղ աշխատանքը:


 Տվյալների վերլուծություն և անհատականացված ուսուցումը ևս տեխնոլոգիաների շնորհիվ է: Թվային գործիքների միջոցով կարելի է հավաքել ուսումնական տվյալներ և վերլուծել դրանք, ինչը թույլ է տալիս  ավելի լավ հասկանալ ուսանողների կարիքները և ստեղծել անհատականացված ուսումնական ծրագրեր: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ աջակցել յուրաքանչյուր ուսանողի:


 Տեխնոլոգիաներն ապահովում են մասնագիտական զարգացման դասընթացների և սերտիֆիկացումների հասանելիություն, ինչը կարևոր է ուսուցիչների և այլ կրթական աշխատակիցների համար՝ իրենց հմտությունները կատարելագործելու և նոր մեթոդներ ուսումնասիրելու համար:

  Տեխնոլոգիաների ներմուծումը կրթության մեջ մեծացրել է հնարավորությունները, հեշտացրել ուսուցումը և փոխել ուսումնական գործընթացների մոտեցումները, բայց նաև ստեղծել է նոր մարտահրավերներ, ինչպիսիք են տեխնոլոգիական հմտությունների անհրաժեշտությունը, տեղեկատվության հավաստիությունը։

Комментарии

Популярные сообщения