«Մտածելակերպ. հաջողության հասնելու նոր հոգեբանություն». մոտիվացնող գրքերը կփոխեն ձեր աշխարհայացքը
Մոտիվացիան որևէ բան անելու բանալին է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր։ Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը։
Առաջարկում ենք 5 մոտիվացնող գիրք, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը։
Դեն Վալդշմիդթ «Եղիր քո լավագույն տարբերակը»
Դեն Վալդշմիդթը բիզնես ստրատեգիաների իսկակսն մասնագետ է։ Նա ոչ միայն հռետոր է, այլ նաև իր տեսություններն ու գաղափարներն օգտագործում է գործնականում՝ իր Waldschmidt Partners International խորհրդատվական ընկերությունում։
«Եղիր քո լավագույն տարբերակը» գրքում հեղինակը հերքում է հաջողության մասին տարածված կարծիքները և դասական մոտեցումները։ Հեղինակը իր գրքում ընթերցողին առաջարկում է հաջողության բոլորովին նոր բանաձևեր։
«Իրականում, հաջողությունը ոչ թե գործողությունների շղթա է, այլ վիճակ։ Հաջողությունն այն չէ, ինչին մենք հասնում ենք, ինչ ձեռք ենք բերում, դա այն է, ինչ մենք ներկայացնում ենք մեզնից։ Այն ամենը, ինչին ձգտում ենք հասնել՝ մեր նպատակները, երազանքները, ցանկությունները, այդ ամենը մեր ներքին էության կերտումն է»։
Գիրքը շարադրված է պատմությունների վրա, որոնք ընթերցողին անտարբեր չեն թողնի, և կոգեշնչեն ձեզ նոր բարձունքների հասնել աշխատանքում, սպորտում և ցանկացած այլ բնագավառում։
Սայմոն Հարթլի «Իսկ ինձ մոտ կստացվի՞»
Սայմոն Հարթլին սպորտային հոգեբանության ճանաչված փորձագետ է։ Խորհրդակցում է ինչպես մարզիկների, այնպես էլ բիզնես ղեկավարների հետ:
«Իսկ ինձ մբտ կստացվի՞». այսպես է վերնագրված Սայմոն Հարթլիի գիրքը։ «Կկարողանա՞մ դա անել». մեզանից շատերը տալիս են այս հարցը, երբ լսում են որևէ մեկի վերջին նվաճման կամ հայտնի մարդկանց հաջողությունների մասին։
Սայմոն Հարթլին իր գրքում համոզիչ փասում է՝ այո’, դու կարող ես։ Գրքում խոսվում է կյանքի մարտահրավերների մասին. «ցանկացած մարտահրավեր կյանքում և կարիերայում կարող է վախեցնել, բայց դա անպայման կհանգեցնի դրական փոփոխությունների»։ Հեղինակը ընթերցողին ասում է, թե ինչ պետք է անել նպատակին հասնելու համար՝ դա ցույց տալով հաջողակ մարդկանց օրինակներով, ովքեր արդեն անցել են իրենց դժվարին ճանապարհը դեպի իրենց նպատակը: Գրքից կսովորեք, թե ինչպես ինքներդ ձեզ նախապատրաստել փոփոխությունների, ինչ խնդիրների եք հանդիպելու ձեր նպատակին հասնելու ճանապարհին և ինչպես է ձեր կյանքը փոխվելու դեպի լավը: Գիրքը կօգնի ձեզ.
- հաղթահարել սահմանափակող և վախեցնող մտքերը, որոնք խանգարում են փոփոխություններին։
- հաղթահարել դժվարություններն ու խնդիրները ձեր նպատակին հասնելու ճանապարհին և կատարել առաջին ամենադժվար քայլը՝ ձեր հարմարավետության գոտուց դուրս գալով։
Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր վախենում են փոփոխություններից, բայց ցանկանում են ավելիին հասնել կյանքում և կարիերայում, ովքեր սովոր են կասկածել իրենց ու իրենց հնարավորությունների վրա։
Պաուլո Կոելիո «Ալքիմիկոսը»
«Ալքիմիկոսը» բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելիոյի վեպը։ Բնագիրը գրվել է պորտուգալերեն և թարգմանվել է շուրջ 67 լեզուներով։ Վեպում Ալքիմիկոսը հետևում է երիտասարդ հովիվ Սանտիագոյին, ով ճանապարհորդում է դեպի Եգիպտոս՝ գտնելու իր երազանքների գանձը։
«Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»։
«Եթե ինչ-որ բան ես ուզում ամբողջ սրտով, ապա առնչվում ես Աշխարհի հոգու հետ։ Իսկ նրա մեջ կուտակված ուժը միշտ դրական է։ Եվ նա ավելացրեց, որ աշխարհում ամեն ինչ ոգի ունի՝ լինի քար, թուփ, կենդանի, թե նույնիսկ մի պարզ միտք»։
Պաուլո Կոելյոյի մոտիվացիոն բեսթսելլեր «Ալքիմիկոս» գիրքը երբեք չհանձնվելու և երազանքին հասնելու մասին է։
Այն ամենաշատ վաճառվող գրքերից է ամբողջ աշխարհում։
Քերոլ Դուեք «Մտածելակերպ. հաջողության հասնելու նոր հոգեբանություն»
Այս գիրքը մեզանից յուրաքանչյուրի համար և մասին է՝ մեր անվստահության, կասկածամտության։ Գրքի հեղինակն ավելի քան 20 տարի ուսումնասիրել է մարդու հոգեբանությունը, մոտիվացվելու ուղիները։ Եվ այժմ բժիշկ Վագինի յուրահատուկ տեխնիկան հասանելի է դառնում բոլորին։ «Թող այս գիրքը դառնա ձեր տեղեկատու գիրքը, և կյանքի ոչ մի ցնցում չի կարողանա կոտրել ձեր հոգին և մարմինը»։
Այս գիրքը այնքան էլ սովորական չէ, և այն կօգնի տարբերվել մյուսներից: Հեղինակը հնարավորություն է տալիս ընթերցողներին պայքարել վերնագրերում արված բազմաթիվ հայտարարությունների հետ, և սա էլ օգնում է ընթերցողին հասկանալ և գտնել իրեն մոտիվացնող միտքը և շարժվել առաջ։
Իսահակ Պինտոսևիչ «Գործիր»
Հեղինակն իր գրքում խոսում է մի քանի հեշտ կանոնների մասին, որոնք հավատ են ներշնչում սեփական ուժերի հանդեպ։
«Այն, որ արտաքին հանգամանքները որոշիչ են, և քո կյանքը այդ ամենի արդյունքն է, միանգամայն սխալ տեսություն է»։
Комментарии