Ինչպե՞ս դառնալ հաջողակ ձեռնարկատեր

   «Ձեռնարկատեր» տերմինը 21-րդ դարում շրջանառվում է գրեթե ամենուր՝ բիզնես ամսագրերից մինչև սոցիալական մեդիա: Բառը ծագում է ֆրանսերենից՝ «entreprendre» նշանակում է «ձեռնարկել»: Այսպիսով, ձեռնարկատերը, ըստ էության, նա է, ով ձեռնարկում է մի բան, որը սովորաբար ներառում է զգալի ռիսկեր և նորարարություններ:


  Ձեռնարկատերը միայն բիզնես հիմնողը չէ. նա մարտահրավեր է նետում տարբեր ոլորտներին՝ փնտրելով առկա խնդիրների նոր լուծումները  կամ ստեղծելով նոր ապրանքներ, որոնք փոխում են մեր ապրելակերպն ու գործելակերպը:

  Եթե ուսումնասիրենք հաջողակ ձեռնարկատերերի  անցած ճանապարհը, կտեսնենք՝ նրանք ունեն սովորություններ, որոնք յուրաքանչյուր ձեռներեցի առանձնահատկություններն են համարվում։ Այս առանձնահատկությունների շնորհիվ էլ ձեռներեցները կարողանում են հաջողության նշաձող սահմանել նաև բիզնեսում։


Ռիսկի կիրառում

  Այս ցուցակում առաջին տեղում ռիսկի դիմելու կարողությունն է: Ձեռնարկատերերը, մինչ բիզնես-հաջողության հասնելը, միշտ դիմում են ռիսկի յուրաքանչյուր ոլորտում։ Նրանք ընդունում են ձախողումները, քանի որ ձախողմանը վերաբերվում են ոչ թե որպես կանխարգելիչ, հետ կանգնելու միջոց,  այլ որպես հաջողության քայլ: Բիզնես մտնելը պահանջում է ռիսկի դիմել: Հաշվարկված ռիսկերը հաջողակ ձեռնարկատիրոջ ապրելակերպի հիմնարար մասն են: 


Առաջնորդություն եւ կառավարում

  Առաջնորդության և կառավարման հմտությունները հաջողակ ձեռներեցների մեկ այլ հատկանիշ են: Ձեռներեցները միավորում և կառավարում են իրենց կողմից ստեղծվելիք աշխատանքը։ Ձեռներեցությունը միայն որևէ բան հիմնելու միտքը չէ, ձեռներեցությունը գործողությունների մի ամբողջությունն է՝ պարտականությունների,  կազմակերպված գործողությունների փոխազդեցությամբ:


Ճկունություն

  Բայց ձեռնարկատիրական ճանապարհորդությունը միշտ չէ, որ հաջողության լույսի ներքո է առաջ շարժվում: Դա ընթացք է, որն ունի անկում և շրջադարձ: Եվ հենց այստեղ է պետք գալիս ճկունությունը՝ արագ կողմնորոշվելու, համառելու, չընկրկելու։ Երբ առաջ շարժվելը դժվարանում է, միևնույն է ձեռնարկատերերը, իրենց ճկունությամբ, առաջ են  գնում: Ձեռնարկատերերը փորձում են նոր գործարար գաղափարներ և անընդհատ նախագծեր են անում, դա նշանակում է, որ նրանք ճանապարհին շատ սխալներ են թույլ տալիս: Իրենց սխալներից հուսալքվելու փոխարեն, ձեռնարկատերերը դրանք դիտում են որպես սովորելու հնարավորություն: Նրանք ձգտում են դառնալ ավելի լավը յուրաքանչյուր անհաջողության դեպքում և օգտագործել այդ դասերը հաջող ընկերություններ կառուցելու համար:


Վստահ լինել  որոշումների կայացման մեջ

    Ձեռնարկատերերը կատարյալ չեն և շատ սխալներ են թույլ տալիս, բայց նրանք վստահ են իրենց որոշումներում: Վստահորեն իրականացվող որոշումը կարող է ձեռնարկատերին ավելի առաջ մղել, քան նույն գործողությունը կատարելը, մինչդեռ վստահության պակասը: Վստահությունը ձեռներեցության հիմնական բաղադրիչն է:


Համառություն

   Իհարկե, ոչ պակաս կարևորը համառությունն է. ձեռնարկատերերը  հեշտությամբ չեն

հանձնվում: Նրանք անողոք են իրենց տեսլականի հետապնդման հարցում, անկախ նրանից, թե որքան խոչընդոտների են նրանք հանդիպում:  Այստեղ կարելի է մեջբերել հայտնի Thomas Edison-ի միտքը. «Ես չեմ ձախողվել. Ես պարզապես գտել եմ 10,000 ճանապարհ, որոնք չեն աշխատի»: Ձեռնարկատերերը շարունակում են առաջ գնալ, քանի դեռ չեն գտել մի ճանապարհ, որն աշխատում է:


    Այս հատկանիշները՝ ռիսկի դիմելը, ստեղծագործական ունակությունները, առաջնորդությունը, ճկունությունը և համառությունը, պարզապես հատկություններ  չեն։ Սրանք ձևավորում են այն շարժիչը, որն ուժ է տալիս ձեռնարկատիրական ճանապարհորդությանը` մղելով անհատներին կոտրելու արգելքները, դիմակայելու խոչընդոտներին և վերասահմանելու հնարավորությունները: Այս առանձնահատկությունների շնորհիվ ձեռնարկատերերը գնում են գաղափարից դեպի աշխարհը փոփոխող ձեռնարկություն:

Комментарии

Популярные сообщения