Հիշողության խանգարումներ

Հիշողությունը բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին: Մարդու մոտ զարգացած են հիշողության մի քանի տեսակ, որոնք բնորոշ են հենց իրեն. հատկապես դա վերաբերում է պատկերավոր և տրամաբանական հիշողությանը: Հիշողության մեջ մենք տարբերում ենք երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խանգարումները:
Հիշողության ուժը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից ու հետաքրքրությունից, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր վիճակից:
Հիշողությունը բնորոշ է ինչպես մարդուն, այնպես էլ կենդանիներին: Մարդու մոտ զարգացած են հիշողության մի քանի տեսակ, որոնք բնորոշ են հենց իրեն. հատկապես դա վերաբերում է պատկերավոր և տրամաբանական հիշողությանը: Հիշողության մեջ մենք տարբերում ենք երեք փուլ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խանգարումները:
Հիշողության առաջին փուլը ինֆորմացիայի յուրացումն է, իսկ դրա խանգարումը կոչվում է ֆիքսացիոն ` ամրագրման ու արձանագրման ամնեզիա: Մարդ չի կարողանում հիշել այն, ինչ կատարվում է այս պահին, սակայն, ի տարբերություն հասարակ ցրվածության, այս խնդիրը կապված է կարճատև հիշողության խանգարման հետ:
Հիշողության երկրորդ փուլը ինֆորմացիայի պահպանման փուլն է, իսկ դրա խանգարումները ամնեզիաներն են:
Ամնեզիան (հունարեն α – ժխտող մասնիկ և մնեմոս  μνημη – հիշողություն) հիշողության խանգարման տեսակ է, որը բնութագրվում է նախկին փորձի որոշակի մասի վերաբերյալ հիշողությունների բացարձակ կամ մասնակի կորստով։
Դրանց հիմնական պատճառները կարող են լինել  գլխի վնասվածքները, գիտակցության խանգարումները:

Ռետրոգրադ ամնեզիայի դեպքում կորում են դեպքին նախորդող հիշողությունները, իսկ անտերոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են դեպքից հետո կատարված իրադարձությունները: Շատ հազվադեպ են ամբողջական ամնեզիաների դեպքերը, և դրանք սովորաբար կարճատև են:
Երկրորդ փուլին պատկանող խանգարուներից է հիպոմնեզիան, որի ընթացքում նկատվում է հիշողության մակարդակի ընդհանուր նվազում: Հիպերմնեզիայի ժամանակ առաջանում է հիշողության սրացում. մարդը սկսում է չնչին մանրամասներ հիշել, ուժեղանում է մեխանիկական հիշողությունը: Այս խանգարումը բնորոշ է մանիակալ վիճակներին:
Հիշողության երրորդ փուլը ինֆորմացիայի արտաբերման փուլն է: Այս փուլի խանգարումները հավաքական կոչվում են հիշողության շեղումներ: Հիշողության կորած հատվածները լրացվում են որևէ այլ տեղեկություններով:

Առանձնահատուկ է դեժավյուի ֆենոմենը, երբ մարդուն թվում է, որ այս իրավիճակն իր կյանքում արդեն եղել է: Գործնականում հնարավոր չէ դեժավյուն ուսումնասիրել, քանի որ այն հայտնվում է պատահական պահին, և այն հնարավոր չէ որևէ ձևով արհեստական առաջացնել: Ամենատարածված բացատրությունն այն է, որ գլխուղեղը ներկա պահի ինֆորմացիան իբրև հիշողություն է ընկալում և «դիսոնանս» է վերապրում: Դեժավյուի հակառակ ֆենոմենը կոչվում է ժամեվյու:
Դրա ընթացքում մարդուն թվում է, որ նա առաջին անգամ է գտնվում որևէ իրավիճակում կամ առաջին անգամ է որևէ մարդ տեսնում: Ժամեվյուն կարող է վկայել գլխուղեղում ընթացող որոշակի պաթոլոգիկ գործընթացների մասին:


Հիշողությունը` մնեմոս, հոգեկան գործընթաց է, որի միջոցով ընդունվում, ամրապնդվում , պահպանվում և վերարտադրվում է: Յուրաքանչյուր բջիջ ունի հիշողություն, որոնց ակտիվացումը կապված է հ-ն կորիզի հետ: Հ-ն խանգարումը կարող է լինել քանակական և որակական: Քանակական խանգարումը հիշողության ուժեղացումն է կամ նվազումը:
Այս վիճակը բնորոշ է սկլերոզով հիվանդների մոտ` նախածերունական և ծերունական պսիխոզների ժամանակ,
Ալցհեյմերի հիվանդ‎ության ժամանակ, Պիկի հիվանդության ժամանակ: Այս բոլոր հիվանդությունները ունեն ընդհանուր պատճառ` ուղեղի սնուցման անբավարարվածություն`
: հիպոմնեզիաները կարող են լինել լակոնար քանի որ այն կապված է ուղեղի (Լակունայի կղզի) հատվածի հետ և մասնակի բնույթ ունի և տոտալ կամ ընդհանուր : մասնակի հիպոմնեզիկ խանգարումների արտահայտումը նմանեցնում է մի գրքի, որից պատռված են որոշակի թերթեր: Տոտալ կամ ընդհանուր  հիպոմնեզիաները հիշեցնում են մի գիրք, որն այնքան թույլ է արտահայտված, որ դժվարությամբ են կարողանում հասկանալ, թե ինչ է այնտեղ գրված:

Հաճախ մեզ մոտ ծագում է այս հարցը, թե ինչպես են վերջին դեպքերը մոռոցվում, մինչդեռ ավելի հին ու մանկության հուշերը շարունակում են թարմ ու արդիական մնալ: 
Ամնեզիայի այս տեսակը զարգանում է ըստ Ռիբոյի օրենքի` սկզբից վերանում է թարմ ին‎‎ֆորմացիան, հետո ավելի հինը: Սկզբից մոռացվում են թվերը, ժամկետները, մինչդեռ հիշվում է իրադարձության բովանդակությունը: Ժամանակի ընթացքում սկսվում է մոռացվել իրադարձության բովանդակությունները, հետագայում հիվանդը մոռանում է հարազատներին: Հիպերմնեզիան դա մանկության և պատանեկության ինֆորմացիայի ակտուալիզացիան է: Այս երկու գործընթացները ընթանում են զուգահեռաբար և այս գործընթացի դինամիկան ենթարկվում է Ռիբոյի օրենքին` սկզբում աղավաղվում և ջնջվում է նոր ին‎‎ֆորմացիան և ի վերջո հիվանդը սկսում է հիշել մանկությունից այնպիսի փաստեր օրինակ մանկապարտեզի դաստիրակչուհու անունը, փոքր ժամանակ ով է իրեն նեղացրել:
by Mariam Sargsyan

Популярные сообщения