Հետաքրքիր փաստեր կանանց մասին
Ինչպես ասվում է հայտնի երգի մեջ. «Կանայք շատ յուրահատուկ են»։ Ոչ բոլորը կարող են ասել, որ կանանց մասին ամեն ինչ գիտեն։ Իսկ եթե մի քիչ ավելի երկար մտածեն, ապա կհասկանա, որ նման մարդ ընդհանրապես գոյություն չունի։ Կնոջը հասկանալու համար մի ամբողջ կյանք է անհրաժեշտ։
Կինը երբեք շապիկը մեջքի մասից բռնած չի հանում։
Կանայք երբեք իրենց գլուխը չեն քորում. առաջին հերթին՝ նրանք չեն սիրում ցույց տալ, որ մոլորվել են, եւ երկրորդ՝ չեն ցանկանում փչացնել իրենց սանրվածքը։
Կանայք երբեք իսկապես չեն հասկանա, թե ինչու են ֆուտբոլի ժամանակ մարզիկները ձեռքերով նման դիրք ընդունում պատ կազմելիս։
Կինը երբեք ծխախոտը չի պահում բերանի մեջ, այլ բռնում է մատներով։
Լոգանք ընդունելուց հետո ցանկացած կին՝ անկախ այն հանգամանքից երկար թե կարճ մազեր ունի, սրբիչն ինքնաբերաբար չալմայի տեսքով է փաթաթում. թեկուզ ընդամենը մեկ րոպեով։ Ի դեպ, թե ո՞րն է սրա պատճառը, դեռ հայտնի չէ։
Կանանց մեծամասնությունը կարծում է, որ օճառով լվացվելը վնասակար է։
Սեքսով զբաղվելիս կանանց մեծ մասը մտածում է, արդյոք նա գեղեցիկ է, թե ոչ։
Երբ առաջարկում են ցույց տալ ձեռքերը, տղամարդիկ դա անում են ձեռքերի ափերն ի վեր, իսկ կանայք՝ ափերն ի վար։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ կանայք ցանկանում են ցույց տալ իրենց գեղեցիկ մատնահարդարումը կամ ադամանդե մատանիները։
Կանայք գարեջրի շիշը բացում են դրա համար նախատեսված հարմարանքով։
Կանանց եւ տղամարդկանց շնչառությունը տարբեր է։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բնորոշ է կրծքային շնչառությունը։
Կանայք չեն սիրում, երբ իրենց ձեռքերը ազատ են։ Հենց այդ պատճառով նրանք մշտապես պայուսակ են բռնում։ Ի դեպ, պայուսակի փոխարեն նրանք կարող են նաեւ վերցնել ձեռնոց, գիրք, ծաղիկ կամ հովհար։


Կինն առաջինը հագնում է շապիկը, իսկ հետո տաբատը։ Տղամարդիկ սովորաբար հակառակ տարբերակով են հագնվում։
Կանայք ձեռնոց հագնում են տանից դուրս գալուց առաջ։։
Մաիամ Սարգսյան