Ոչ այնքան վաղուց գիտնականները նկատել
են, որ թեյը մեծ դրական ազդեցություն ունի մարդու տրամադրության վրա: Այսօր թեյի փաթեթների դիզայնի ստեղծագործական նորարարությունների նախագծերն օգնության են գալիս բարձրորոկ թեյերին: Գաղտնիք չէ, որ թեյն աշխարհում
ամենատարածված ըմպելիքններից մեկն է: Երբեմն մարդիկ նույնիսկ չեն մտածում, թե որքան
հաճախ են նրանք թեյ ըմպում: Որպեսզի թեյն իր միօրինակությամբ չձանձրացնի, դիզայներները
որոշել են ստեղծել հետաքրքիր ու կրեատիվ թեյի փաթեթավորումներ:
Թեյ-կախիչ
Մի
փոքր հումորի ավելացումը կարող է թեյի բրենդին յուրահատկություն հաղորդելու միջոց հանդիսանալ:
Mo Kanga բրենդը այդպես էլ վարվեց: Սա թեյի
առաջխաղացմանն ուղղված հումորային մոտեցման վառ օրինակ է: Թեյը կառչում է կախիչի օգնությամբ
բաժակից և այնտեղ է մնում մինչև գույն տալը:
Թեյ “Forte”
Այս կոնցեպտուալ տեսքը ապրանքը դարձնում է ընտրագույն: Ճիշտ ընտրված թեյի փաթեթի շնորհիվ թեյի տերևները չեն կոտրատվում: Փաթեթավորման վրա որպես զարդարանք ամրացված է տերև, որը հաճելի տրամադրություն է հաղորդում թեյի սեղանը գցելիս: Այս թեյը հայտնի է ողջ աշխարհով: Այն կարելի է գնել թեյերի խանութներից կամ զբոսաշրջության կենտրոններից:
Թեյ“Dovely”
Այս փաթեթավորման դիզայնի հետաքրքիր մոտեցման հենքը օրգանական նյութերի հյուսքից պատրաստված սև փաթեթն է: Յուրաքանչյուր տուփիկում նախատեսված է պատուհան, որի միջոցով հնարավոր է տեսնել տուփի պարունակությունը: Բայց այս փաթեթի ակտիվը օրիգամի ոճով թղթից պատրաստված աղավնին է: Նման քայլը կարելի է համարել բավականին հաջող, քանի որ աղավնին համարվում է համաշխարհային խաղաղության խորհրդանիշ:
Կարմիր թեյ Լոտոսի սերմերով
Թեյերի փաթեթների դիզայնով ոչնչով չի զիջում մեկ այլ կազմակերպություն` Gryphon Tea: Նրանց թեյի փաթեթները փոքրիկ ծալվող գրքույկների են նման: Թեյի փաթեթը ֆիքսվում է փորագրված հեոգլիֆների շնորհիվ, որոնց համադրումը նշանակում է «երջանկություն»: Այդ հեոգլիֆները փորագրված են երկու փաթեթի կողմից, որի շնորհիվ նման թեյ ըմպելը կրկնակի երջանկություն է:
Ինչպե՞ս կարելի է կորչել թեյի ծովում…
Կրեատիվ փաթեթ, որը ստեղծել է Կրիս Էշնարը: Փաթեթավորման արտաքին տեսքի նախագծման ժամանակ նա ցանկանում էր օգտագործել դիզայնի նախագծման ինտերակտիվ մոտեցում: Այդպիսով նա որոշեց օգտագործել փայտից տուփ, որը պատրաստված էր ձեռքով: Վերջինիս վրա առկա է ֆիրմային լոգոտիպը: Արկղը բացելիս մենք տեսնում ենք անհավատալի նավակ, որից կախված են խարիսխների տեսքով թեյի տոպրակներ: Այս մոտեցումը կարելի է համարել բավական խորհրդանշական:
Թեյ “Halcyon” ֆիրմայի կողմից
Ներկերի դույլերի տեսքով թեյի հետաքրքիր փաթեթ: Նման դիզայնը 2012 թվականին կազմակերպությանն արժանացրեց Design Award մրցանակին: Կրեատիվ դիզայնը համատեղում է աշնանային գույները, որոնք սև ֆոնի վրա շատ լավ են նայվում: Դույլի յուրաքանչյուր դետալ կատարյալ է, որ մեծացնում է թեյի որակի նկատմամբ սպառողի վստահությունը:
Աննա Առաքելովա