14.06.2017

24 ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Աշխարհում կան մեզ հայտնի և ոչ այնքան հայտնի հարյուրավոր մասնագիտություններ:  Այսօր մենք ընտրել ենք նրանցից 24 առավել տարօրինակները և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

24-րդ հորիզոնական- անեծքներ "Քանդակողներ"։ Հին Հռոմի խաչմերուկներում նստում էին հատուկ գրառողներ,որոնք էլ փոքրիկ տախտակների վրա քանդակում էին տարբեր  անեծքներ։ Նրանք հավատում էին,  որ աստվածները կկարդան այդ տախտակների գրությունները և կպատժեն թշնամիներին։

23-րդ հորիզոնական- Արցունք վաճառղներ։ Ասիական երկրներում մարդիկ սովորել են իրենց զսպել, այդ իսկ պատճառով թաղումները սպասարկում էին հատուկ ծառայություններ։ Այդ ծառայությունների գնացուցակը մոտավորապես այս տեսքն ունի․ լաց-  1 տեղական դրամ, լաց նվվոցով- 3 դրամ, ողբալով լաց, ծնկաչոք և նվնվոցով- 7 դրամ, ողբ խփելով կրծքին, շորերը պատռելով և գետնին թավալ գալով-  20  դրամ։

22-րդ հորիզոնական- Զգեստների համար անվանումներ հորինող։ Այս մասնագիտության մարդը հորինում էր զրնգուն և համահունչ անուններ զգեստների նոր հավաքածուների համար։ Օրինակ՝ "Բոհեմի արքայազնին սիրաշահելը", կամ "Գարիբալդիի վրայի արյան հետքը" նրա ձեռաի գործն էին։

21-րդ հորիզոնական-  Շնչառության դեգուստատոր- ստուգում էր մաստակների որակը ՝ հոտ քաշելով մեծ ատամներով մարդկանց բերանից, որոնք ալկոհոլ և սխտոր էին օգտագործել։ Լավ մաստակը պետք է վերացներ այդ տհաճ հոտերը։

20-րդ հորիզոնական- Ականջ մաքրողներ։ Նրանք աշխատում էին չինական բաղնիքներում և վճարի դիմաց ականջի փայտիկներով մաքրում էին բաղնիքի հաճախորդների ականջները:

19-րդ հորիզոնական- Աշխարհի ամենալավ աշխատանքը: Ինչ եք կարծում, որն է այդ աշխատանքը: Բեն Սաուսհոլը մասնակցել է մրցույթում, մեկ տեղի համար 35 հազար մասնակիցներով , որի մրցանակն էր կես տարվա հանգիստ հիասքանչ կղզու շլացուցիչ առանձնատանը: Նրա պարտականություններն էին. կերակրել կրիաներին, կարգի բերել րիֆերը և այդ ամենը ցուցադրել բլոգում:Այդ աշխատանքի համար նա վարձատրվում էր ամսական 20000 $: Իսկ մրցույթը հենց այդպես էլ կոչվում էր` "Աշխարհի ամենալավ աշխատանքը":

18-րդ հորիզոնական-Խաղազառերի մասնագետ: Երբ հաճախակի սկսեցին բացահայտվել խաղատների խաբեությունները, նրանք վարձեցին մասնագետների, ովքեր այնքան ճկուն ու զգայուն մատներ ունեին, որ կարողանում էին բոլոր կոմբինացիաների հավանականությունը հավասարեցնել, այսինքն նրանց համար տվյալ պահին թե 3 , թե 4 ստանալը զառով նույն հավանականությունը ուներ:
17-րդ հորիզոնական- Պինգվիններ պտտեցնող: Այս մարդիկ աշխատում են Անտարկտիդայում և  օգնության են հասնում պինգվիններին, որոնք նայելով ինքնաթիռներին ընկնում են մեջքի վրա: Չէ որ պինգվինները ինքնուրույն չեն կարողանում պտտվել:

Հաջորդ երեք տեղերը զբաղեցներլ են սիգարների մասնագետները:

16-րդ հորիզոնական- ժամանցի պատասխանատու: Նա զբաղեցնում էր սիգար ծխողներին, որպեսզի սիգարի որակը ապահովվի: նա անեկդոտներ էր պատմում, երգու
մ, պարում և ուրախացնում մարդկանց, մինչ նրանք վայելում էին իրենց սիգարները:

15-րդ հորիզոնական- Սիգարները ըստ գույների տարբերակող: Այս մասնագետը պետք է կարողանար տարբերակել շագանակագույնի 70 երանգ, որպեսզի կարողանար դասավորել սիգարները ըստ գույների իրենց տուփերի մեջ: Սա նախատեսված էր սիգարի մոլի սիրահարների համար:

14-րդ հորիզոնական- Ֆումիլիե: Նա ընտրում  է  ալկոհոլ Ձեր սիգարին և տրամադրությանը համապատասխան:

13-րդ հորիզոնական- Պատոէկոլոգ: Նա հետազոտում էր հնագույն էքսպոնատները և նրանցում պարունակվող մակաբույծներին, որոշելու համար մեր նախնիների կերակրացանկը:

12-րդ հորիզոնական- Ջրասահքեր փորձարկող: Այս մասնագետին պետք էր միայն լողազգեստ, քանի որ հիմնական զենքը այստեղ հետույքն է: Թոմ Լինչը արդեն եղել է բոլոր ջրաշխարհներում և փորձարկել այնտեղի ջրասահքերը, սահելով անհավանական արագությամբ: Իր զգացողությունները նա գրի է առել հատուկ ձեռնարկում:

11-րդ հորիզոնական- Թունավոր օձ "կթող": Նա հանում էր թույնը օձերից դեղեր սարքելու նպատակով: Պատկերացնում եք, թե ինչ ռիսկի է նա գնում, չէ որ Թայպան օձը կարող է մի խայթոցից 250 մուկ սպանել:

10-րդ հորիզոնական- Սև սարդեր "կթող": Այս մասնագետը կարող էր միանգամից 30 մ սարդոստայն ստանալ, որն էլ օգտագորխում էին օպտիկայի մեջ:
 9-րդ հորիզոնական- Մարդ-Կապիկ: Երբ ահաբեկիչ կապիկները լցվեցին հնդկական քաղաքներից մեկի մետրո և սկսեցին ահաբեկել մարդկանց, մի սովորական քաղաքացի հասավ օգնության: Նա օրական ընդամենը և7 դոլլարով կապիկի շորեր հագաց վազվզում էր մետրոում: Դա զվարճացնում էր փոքրիկներին և վախեցնում իսկական կապիկներին, որոնք արդեն վախենում էին ներխուժել մետրոպոլիտեն:
 8-րդ հորիզոնական- Ոտնաթաթերը խուտուտ տվող: Հին Պարսկաստանոի թագավորները իրենց ոչնչից չէին զրկում.ունեն հարեմներ, ամբողջ օրը ուտում-խմում էին ու զվարճանում: Առավելագույնս երջանիկ զգալու համար նրանց հարկավոր էր լիաթոք ծիծաղ: Դրա համր վարձում էին հատուկ ոտնաթաթերը խուտուտ տվող մեկին, ով իր արսենալում ուներ տարատեսակ փետուրներ` սկսած ճնճղուկի և վերջացրած սիրամարգի փետուրներից: Դրանք ապահովում էին թույթ ծիծաղից մինչև ուժգին հռհռոց😂😂😂
 7-րդ հորիզոնական- Թաղման արարողության ծաղրածու: Հանգուցյալը պարում է սեփական դագաղի շուրջը: Սա Հին Հռոմի  տիպիկ տեսարաններից է: Ոչ, հռոմեացիները չէին վերակենդանացնում մահացացներին, ուղղակի նրանք թաղման արարողությունը վերածում էին տոնի: Հատուկ ծաղրածուն հագնվում էր հանգուցյալի նման և հնարավորինս նմանակում էր նրան: Առավել տաղանդավոր ծաղրածուներին փողով դիտելու էին գալիս:
 6-րդ հորիզոնական- Կենդանիների կերերի դեգուստատոր: Միստր Սայմոն Էլիսսոնը իր տանն ունի  3 կատու : Այն ամենը ինչ նրանք ուտում են, անցել է Էլիսսոնի ստամոքսով: Չէ որ նա ամբողջ նահանգի կենդանիների կերերի դեգուստատորն է: Նա հստակ գիտի բոլոր կերերի համն ու հոտը և հեշտ ծամելու և մարսելու գաղտնիքները:
 5-րդ հորիզոնական- Դեգուստատորներ Ամստերդամից: Ամստերդամում ամեն տարի անց է կացվում մարիխուանայի փառատոն տարբեր նոմինացիաներով. ամենահամեղ մարիխուանան, ամենագեղեցիկ գույնովը, ամենածիծաղաբերը և այլն: Հաղթողին որոշում էր մրցույթիժյուրին, որոնց դեռ պետք էր մրցույթի վերջում դեռ ետ բերել "ծիծաղի աշխարհից":
 4-րդ հորիզոնական- Թերապիայի փորձագետներ: 3 շաբաթ գամված մահծակալին , անշարժ, մահճակալը թեքված դեպի գլուխը, ինչից անընթատ գլխացավեր են առաջանում: Ոչ, սա միջնադարյան կտտանքներ չեն, այլ հատուկ փորձություններ տիեզերագնացների համար: համաձայնություն էին տվել 15 հոգի, նրանցից յուրաքանչյուրին վճարվել էր 6000 դոլլար:
 3-րդ հորիզոնական- Քիսայող: Թագավորներն ու արքայազները միշտ չէ , որ ամեն ինչ կարողանում են: Նրանք երբեմն իրավունք էլ չունեն դիպչել իրենց ինտիմ մասերին, դա վայել չէ արքայական տան անդամներին: Դրա համար նրանք պալատում հատուկ քիսայող էին պահում, որն էլ իր գլխով էր պատասխանատու արքաների մարմնի մասերի մաքրության համար:
 2-րդ հորիզոնական- Պարմեզան "լսողներ": Դուք գիտեք ինչ է կատարյալ լսողությունը? Իտալիայում, օրինակ`դա այնէ, երբ կարողանում ես կատարել «O Sole mia» երգը պարմեզան պանրի վրա: Պարմեզան արտադրող գործարաններում աշխատում են երաժշտական կրթությամբ մարդիկ, ովքեր արծաթյա մուրճիկի օգնությամբ հարվածելով պանրի գլուխներին, որոշում են հասունացել է պանիրը թե ոչ: Իսկ հասունանում է այն 3 տարի և տարեցտարի հնչեցնում նոր նոտաներ: ինչքան հնանում է , այնքան հնչեղ է:
 1-ին հորիզոնական- Շների հաչացող դետեկտիվ: Պատկերացրեք, որ դուք Ստոկհոլմի բնակիչ եք և խուսափում եք կենդանի պահելու համար հարկեր վճարեք: Եվ ահա հարկայինը ձեր տուն է ուղարկում Էլֆրիդա Կարլսոնին: Կինը ներս է մտնում և սկսում է հաչալ 20 տարբեր ձևերով: 100 տոկոս հավանականությամբ բոլոր շները արձագանքում են և նրա գիրկն են ընկնում : Ըստ հաչոցի Էլֆրիդան կարողանում է որոշել շան ցեղատեսակն ու տարիքը:
                                                                                         Մարիամ Սարգսյան